Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ռազմական փորձագետ. Հայաստանի նախագահությունը չի ստիպի ՀԱՊԿ-ին արձագանքել Ադրբեջանի ագրեսիային

Ռազմական փորձագետ. Հայաստանի նախագահությունը չի ստիպի ՀԱՊԿ-ին արձագանքել Ադրբեջանի ագրեսիային

Նախօրեին Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ամփոփիչ հանդիպումը եզրափակվեց ՀԱՊԿ նստաշրջանը, որին մասնակցեցին կառույցի խորհրդի անդամ-պետությունների ղեկավարները: Հայտարարվել է, որ 2016թ.-ին կազմակերպության նախագահությունը կանցնի Հայաստանին, ընդունվել է նաև որոշում հաջորդ նստաշրջանն անցկացնել 2016-ի երկրորդ կեսին Երևանում:

Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում որևէ զգալի արդյունք չի տա Հայաստանին, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, ՀՀ ԶՈՒ հետախուզության վետերան Վլադիմիր Վարտանովը:

«ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերին ծառայող ռազմական միություն է և, հետևաբար, եթե Մոսկվային ձեռք չտա որևէ որոշում` հօգուտ այս կամ այն կողմի, ապա այն չի էլ ընդունվի»,- ասել է Վարտանովը:

ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի արձագանքում հայ-ադրբեջանական կոպիտ խախտումներին և հայկական բնակավայրերի ռմբակոծություններին, և Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում հնարավոր է թույլ տար սևեռել ռազմական միավորման ուշադրությունը այս խնդրին: Բայց, ըստ փորձագետի, այս հարցում վճռորոշ դերը պատկանում է Ռուսաստանին, որը դեռևս հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Հայ-թուրքական սահմանին տեղի ունեցող միջադեպերին Ռուսաստանը շատ արագ է արձագանքում, իսկ Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունը մնում է աննկատ», — կարծում է փորձագետը` օրինակ բերելով ՀԱՊԿ միջամտությունը տաջիկ-աֆղանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին, երբ Աֆղանստանի կողմից կոպիտ խախտմանը հաջորդեց ՀԱՊԿ-ի և ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը:

Հայաստանի ԶՈՒ-ի խաղարար ուժերի նախապատրաստման կենտրոնը որպես ՀԱՊԿ-ում խաղարարների նախապատրաստման հարթակ օգտագործելու մասին Ս.Սարգսյանի առաջարկը, Վարտանովի կարծիքով, կարևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանն ունի հաղթանակած բանակ, և զինվորականներին Հունաստան կամ Կիպրոս զորավարժությունների ուղարկելու փոխարեն կարելի է վարժվել իրապես մարտունակ Հայաստանի բանակի կազմում:

Վարտանովը չի բացառում, որ ՀԱՊԿ խաղարար ուժերը կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում: Ընդ որում, փորձագետը նշեց, որ դրա կարիքը չկա, և քսան տարուց ավելի հայկական բանակը հաջողությամբ զսպում է ադրբեջանական կողմի ագրեսիան: Բայց, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, որ խաղարար ուժերի տեղակայումը թույլ կտա կուտակել որոշ ռեսուրսներ և օգտագործել դրանք երկրի զարգացման համար, ապա այդ քայլը կիրականացվի:

Հիշեցնենք, որ հետխորհրդային տարածքի 6 պետությունների համընդհանուր ռազմական կառույցը ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա` ստորագրված 1992-ի մայիսի 15-ին ԱՊՀ երկրների կողմից: Ուզբեկստանի կողմից անդամակցության դադարեցումից հետո ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Գոռ Ալեքսանյան 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …