Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ղրիմի ղեկավարի այցը Հայաստան. Արևմուտքը կընդդիմանա, բայց Ռուսաստանը գոհ կմնա

Ղրիմի ղեկավարի այցը Հայաստան. Արևմուտքը կընդդիմանա, բայց Ռուսաստանը գոհ կմնա

Մեկնաբանելով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չի ուղարկել պաշտոնական հրավեր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովին միջտարածաշրջանային ֆորումին մասնակցելու համար` Տարածաշրջանային նախագծերի և օրենսդրության ինստիտուտի տնօրեն Բորիս Նադեժդինը նշել է, որ  «ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը զարմանքի տեղիք չի տալիս, իսկ Ակսյոնովի Երևան մեկնելը Հայաստանը կփորձի ներկայացնել որպես Ռուսաստանի շարքային քաղաքացու այց»: «Բնական է, որ Արևմուտքը բացասական արձագանք կտա: Ռուսաստանի չճանաչված տարածքի ղեկավարի այցը կհանգեցնի Արևմուտքի դժգոհությանը, բայց Ռուսաստանը գոհ կմնա: Հայաստանի ղեկավարությունը չի կարող մերժել նման այցի իրականացմանը, այն մեծ կախվածություն ունի Ռուսաստանից և պատրաստ է ընդունել ցանկացած հյուրի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասաց Բորիս Նադեժդինը: Ղրիմը հեռանկարային հարթակ է հայ գործարարների համար, իսկ նման այցերը կարող են հիմք դնել համատեղ և փոխշահավետ նախագծերի իրականացմանը, կարծում է Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը: «Մեզ մոտ` հետխորհրդային տարածքում, վատ ավանդույթ է դարձել մշտապես վախենալ այն բանից, թե ինչ կասի Արևմուտքը, կարծես թե Արևմուտքը մեզ կերակրում է, ապահովում կոշիկով և հագուստով: Գուցե որոշ կոնկրետ մարդկանց այն կերակրում է, բայց, ընդհանուր առմամբ, Արևմուտքը հետխորհրդային տարածքի պետություններին, մասնավորապես` Հայաստանին չի տրամադրում որևէ օգնություն և չի էլ պատրաստվում դա անել: Այն, որ ինչ-որ մեկն այնտեղ կքննադատի, բոլորովին անխուսափելի է, բայց, ինչպես ասում են, «գայլերից վախենում ես, անտառ մի գնա»:  Անհնար է ողջ կյանքը մտածել, թե ինչպես հաճոյանալ եվրոպական և ամերիկյան ԶԼՄ-ներին, դա կվերածի ցանկացածի կյանքը մղձավանջի», — ասել է Սերգեյ Միխեևը RUSARMINFO-ի թղթակցին:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …