Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանյան գնաճը բացասաբար կազդի Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների վրա

Ռուսաստանյան գնաճը բացասաբար կազդի Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների վրա

Ռուսաստանի Վնեշէկոնոմբանկի (ՎԷԲ) տվյալներով` 2015թ.-ին Ռուսաստանում գնաճը կկազմի 13%` նախատեսված 12%-ի փոխարեն: ՎԷԲ-ի ապրիլյան կանխատեսումը ենթադրում էր Ռուսաստանում 4,7%-ով տնտեսական անկում` 50 դոլարի սահմաններում նավթի միջին գնի և 12% գնաճի պայմաններում: Ռուսաստանում գնաճի ցուցանիշների աճը, անշուշտ, բացասաբար կազդի Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների վրա: Հայաստանյան արտահանողները դժվարությունների կհանդիպեն Ռուսաստան ներկրվող ապրանքների գների որոշման հարցում, RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է տնտեսական գիտությունների թեկնածու Վիլեն Խաչատրյանը: Երևանյան փորձագետի կարծիքով, բարձր գնաճի հետևանքով հայ արտահանողները կարող են կորցնել ռուսաստանյան շուկան: «Չնայած նրան, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, հայ արտահանողները հարկադրված կլինեն փնտրել սեփական արտադրության արտահանման համար նոր շուկաներ», — ասում է տնտեսագետը` նշելով, որ գնաճը բացասական կազդի նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծման վրա: Նշենք, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ներմուծման մեջ կազմում է 30%: Պաշտոնական վիճակագրության համաձայն, գնաճը Հայաստանում ներկայումս 5%-ից փակաս է: Վիլեն Խաչատրյանի կանխատեսմամբ, այն չի գերազանցի 6%-ը մինչև տարեվերջ: Նշենք, որ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2015թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 491, 2 մլն դոլար, ինչը մոտ 22 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ համեմատությամբ: Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 70 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 134 մլն դիմաց: Ռուսաստանից Հայաստան արտահանումը 2015-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ նվազել է 15%-ով` կազմելով մոտ 420 մլն դոլար:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …