Սոչիում առգրավվել և ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ — Rusarminfo
Среда , 10 июня 2026
amru
Главная / Без рубрики / Սոչիում առգրավվել և ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ

Սոչիում առգրավվել և ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը` Ռոսսելխոզնադզորը, Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է հայաստանյան «Արարատ իշխան»ընկերության կողմից ներկրված 200 կգ թառափը: Առգրավված ձուկն այրվել է:

RUSARMINFO-ի հետ զրույցում Կրասնոդարի երկրամասի Ադիգեյա Հանրապետության Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչ Վիկտորիա Կոկոսյանը հայտնել է, որ թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական ընկերության մոտ բացակայել է ՌԴ տարածք մթերք ներկրելու լիցենզավորման փաստաթուղթը: Ընկերությունը գրանցված չի եղել նաև Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցանկում:

RUSARMINFO-ի զրուցակիցը պարզաբանել է, որ ներկրող ընկերության ներկայացուցիչն անձամբ դիմում է ներկայացրել` խնդրանքով ոչնչացնել ապրանքը: Տեղում այրելու որոշումը կայացվել է ելնելով այն հանգամանքից, որ միակ վերամշակող ձեռնարկությունը տեղակայված է Սոչիից հեռու, և թառափն այնտեղ տեղափոխելը նպատակահարմար չի եղել:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստանի տարածք անասնաբուժական վերահսկողությանը ենթակա մթերքներ կարող են ներմուծել միայն այն ձեռնարկությունները, որոնք ներառված են Ռոսսելխոզնադզորի ցանկում: Ընկերությունները կարող են ընդգրկվել նշյալ ցանկում ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելուց հետո:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …