Մոսկվայի հայկական թանգարանում կցուցադրվի Վիբորգի կինոփառատոնում հաղթած ֆիլմը — Rusarminfo
Четверг , 16 июля 2026
amru
Главная / Без рубрики / Մոսկվայի հայկական թանգարանում կցուցադրվի Վիբորգի կինոփառատոնում հաղթած ֆիլմը

Մոսկվայի հայկական թանգարանում կցուցադրվի Վիբորգի կինոփառատոնում հաղթած ֆիլմը

Այս կիրակի` օգոստոսի 23-ին, ժամը` 14.30-ին, Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի սցենարի հեղինակն է թատրոնի և կինոյի հայտնի հայ դերասան Միքայել Պողոսյանը:

Իր ծննդյան օրը Նյու Յորքում բնակվող Վիրջին ստանում է անակնկալ նվեր` 50 մլն դոլարի ժառանգություն: Բայց հոր կտակի համաձայն, ում նա տասը տարի չի հանդիպել, Վիրջին պետք է կատարի մեկ պայման. գտնի եզակի Բարղևոս անունով հային և ամուսնանա նրա հետ: Այս ամեն իրականացնելու համար հերոսուհին ունի մեկ ամիս: Սեփական «երջանկությանը» հանդիպելու նպատակով մի քանի օր անց Վիրջին մեկնում է Հայաստան, որտեղ, ինչպես իրեն հաջողվել է ճշտել, բնակվում է Բարղևոս անունով միակ հայը: pic_14

«Շնորհակալություն, հայրիկ» կինոնկարը հայ-ռուսական համատեղ արտադրանք է: Ռուսական կողմից ֆիլմի պրոդյուսերը «Մարս մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանն է, իսկ հայկական կողմից` Միքայել Պողոսյանը:

Հավելենք, որ կինոնկարը մեծ հաջողությամբ ցուցադրվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսաստանյան կինոյի XXIII-րդ փառատոնին, որն անցկացվել է օգոստոսի 7-ից 14-ը Վիբորգում: Փառատոնի «Համատեղ արտադրանք» անվանակարգում ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …