Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Մի՞թե ՌԴ Դաշնային ծառայությունը ամենամարդկայինն է աշխարհում. 2015-ին Մոսկվայից չի վտարվել անգամ մեկ ՀՀ քաղաքացի

Մի՞թե ՌԴ Դաշնային ծառայությունը ամենամարդկայինն է աշխարհում. 2015-ին Մոսկվայից չի վտարվել անգամ մեկ ՀՀ քաղաքացի

Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվա քաղաքի վարչության մամլո քարտուղար Տատյանա Ստրետովիչի կողմից RUSARMINFO-ին փոխանցված տվյալների համաձայն, մայրաքաղաքից վտարված օտարերկրացիների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան:

«Վարչական իրավախախտումների պատճառով այս տարի ՌԴ մուտքն արգելված է 54 ՀՀ քաղաքացու միայն: Երկիր մուտք գործելու իրավունքը վերականգնելու նպատակով նրանց անհրաժեշտ է ՌԴ ԴՄԾ-ի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմումը», — հայտնել է ծառայության մամլո գրասենյակի ղեկավարը:

Համեմատության համար նշենք, որ 2014թ.-ին ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործել է 4 149 սահմանափակում: ՌԴ մայրաքաղաքից վտարվել է 1 328 ՀՀ քաղաքացի, գրանցվել է 1 420 վարչական իրավախախտում, իսկ 1 697 ՀՀ քաղաքացի գերազանցել է ՌԴ տարածքում գտնվելու թույլատրելի ժամկետը:

Նշենք, որ 2015թ.-ի 7 ամիսների ընթացքում Մոսկվայից վտարվել է մոտ 40 հազ. օտարերկրացի: Ավելի քան 74 հազ. օտարերկրացու դեպքում գործում է ՌԴ տարածք մուտք գործելու արգելքը:

Հավելենք, որ նախօրեին հայտնի են դարձել այն փոփոխությունները, որոնք ՌԴ ԴՄԾ-ն առաջարկում է ներառել այսպես կոչված «մշտական կացության»թույլտվություն ստանալու գործընթացում: Եթե առաջարկը հաստատվի, ապա մշտական կացություն հայցող օտարերկրացիներին կգնահատեն 100-բալանոց կարգով: Ըստ ներկայացված առաջարկի, մշտական կացության թույլտվություն կստանան այն օտարերկրացիները, որոնք կհավաքեն 65 բալից ավելի: Օտարեկրացիների ընտրությունը կիրականացվի` հիմք ընդունելով նրանց տարիքը, կրթությունն ու գիտական կոչումները, աշխատանքային փորձը, Ռուսաստանում ազգականների և սեփականության առկայությունն, ինչպես նաև ռուսերեն լեզվի իմացությունը: Բացի այդ, հաշվի կառնվի նաև Ռուսաստանում միգրանտի կողմից աշխատած ժամկետը:

Դաշնային ծառայության տեսանկյունից առավել նախընտրելի են 21-45 տարեկան միգրանտները` գիտական կոչումներով և ռուսերեն լեզվի հրաշալի իմացությամբ, որոնք կրթությունը ստացել են Ռուսաստանում, իսկ այնուհետև` աշխատել երկրում 5 տարուց ավելի: Անհրաժեշտ պայման է նաև Ռուսաստանում ազգականների և սեփականության առկայությունը: Անցողիկ բալեր կստանան աշխատունակ տարիք և միջնակարգ կրթություն ունեցող միգրանտները, որոնք հիմնարար տիրապետում են ռուսերեն լեզվին և 5 տարուց ավելի աշխատել են ՌԴ-ում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …