Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հավաստի ՞ են արդյոք Սիրիայից քրիստոնյաների հեռանալու մասին տվյալները

Հավաստի ՞ են արդյոք Սիրիայից քրիստոնյաների հեռանալու մասին տվյալները

Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով երկրից հարկադրված հեռացել են մոտ 700 հազ. քրիստոնյաներ: Նման տվյալներ է հրապարակել “Օգնություն` կարիքավոր եկեղեցուն” միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Նյուտոնը:

RUSARMINFO-ի հետ զրույցում Սիրիայի վերածննդի և մշակութային ժառանգության աջակցության “Հայրենիք” հիմնադրամի տնօրեն Իբրահիմ Նաովաֆը նշել է, որ արևմտյան կազմակերպության տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

«Անշուշտ, պատերազմի պատճառով քրիստոնյա բնակչության մի մասը հեռացել է երկրից, բայց խոսքը տասնյակ կամ հարյուրավոր հազարների մասին չէ», — պարզաբանել է Նաովաֆը:

Չափազանցված տվյալների տարածումը խուճապի ստեղծման նպատակ է հետապնդում և, Իբրահիմ Նաովաֆի կարծիքով, հանդիսանում է այնտեղեկատվական պատերազմի բաղկացուցիչը, որն իրականացվում է Մերձավոր Արևելքը քրիստոնյաներից զտելու ծրագրի շրջանակներում:

«Նման տեղեկատվություն տարածողները, մասնավորապես` արևմտյան և արաբական երկրները, ցանկանում են վախ ներշնչել տեղացի քրիստոնյաների շրջանում, որպեսզի նրանք շուտափույթ հեռանան Սիրիայից», — հավելել է նա:

Մինչև լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկը Սիրիայում բնակվում էր 1,7 մլն քրիստոնյա: Առավել նախաձեռնող և խոշոր քրիստոնյա համայնքներից մեկը Սիրիայում հայերինն էր: Ներկայումս չկան հստակ տվյալներ, թե Սիրիայում բնակվող 100 հազար հայերից որքանն են ներկայումս շարունակում գտնվել երկրի տարածքում: Երկրում մնացած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները կառավարական ուժերի կազմում մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարին: Հավելենք, որ նախօրեին Հալեպում տեղի ունեցած հերթական հրթիռային հարձակմանը զոհ է դարձել ևս մեկ հայ: Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթի հաղորդմամբ, տեղի ունեցած կրակահերթի հետևանքով վիրավորված Կարապետ Աբեշյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …