Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Խոսքից գործի` Թուրքիան զորքեր է մտցրել Սիրիա. Կմիջամտի՞ արդյոք Ռուսաստանը

Խոսքից գործի` Թուրքիան զորքեր է մտցրել Սիրիա. Կմիջամտի՞ արդյոք Ռուսաստանը

Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հաղորդմամբ, Թուրքիայի բանակի առաջին ռազմամիավորումներն արդեն գտնվում են Սիրիայի տարածքում: Թուրք զինվորականները դիրքեր են զբաղեցրել սիրիական ոչ մեծ Ազազ քաղաքի մոտակայքում:

RFI-ի թղթակցի հետ զրույցում զորամիավորումների ներկայության փաստը հաստատել է Թուրքիայի կողմից ստեղծված «Ազատ մարդկանց Շամի իսլամական շարժում» ռազմական միավորման սպաներից մեկը: Սպայի խոսքով, ներկայումս Սիրիայի տարածքում են գտնվում մոտ 300 զինվորական և 15 տանկ, բայց զինված ուժերի ընդհանուր թիվը կարող է կազմել 5 հազար մարդ:

«ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարում են, որ Սիրիայի տարածքում ստեղծված «անվտանգության գոտու» օգնությամբ են հզորացնում Իսլամական պետության դեմ պայքարը, բայց իրականում այս գոտում ձևավորվելու և զինվելու են Սիրիայի ղեկավարության դեմ պայքարող ուժերը: Նման իրավիճակում դժվար է կանխատեսել իրադարձությունների զարգացումը», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բորիս Դոլգովը:

Չնայած զորախմբի ոչ մեծ թվաքանակին, սա արդեն բացահայտ ռազմական ագրեսիա է Սիրիայի դեմ, որին մասնակցություն ունի ԱՄՆ-ն, կարծում է Դոլգովը:

Սիրիայի ղեկավարությունն արդեն իսկ իր դժգոհությունն է ներկայացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի գործողությունների դեմ, ներկայիս պահին ներխուժման վայրում նկատվում է սիրիական ռազմական ուժերի տեղաշարժը:

«Եթե առաջիկայում Սիրիան ձեռնարկի պատասխան գործողություններ, ապա կարել է խոսել նոր պատերազմի մեկնարկի մասին: Համաշխարհային առաջնորդներն ու այդ թվում Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկեն իրադարձությունների նման զարգացումը կանխելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակը կարող է լայնամասշտաբ գործողությունների սկիզբ դառնալ ոչ միայն Սիրիայի և Թուրքիայի միջև, այլև ողջ տարածաշրջանում», — համոզված է վերլուծաբանը:

Դոլգովի կարծիքով, Ռուսաստանը որպես Սիրիայի հիմնական դաշնակից կաջակցի Դամասկոսին. կմեծացնի մատակարարվող ռազմատեխնիկայի ծավալը` ռազմամթերքի տրամադրման տարբերակով, ինչպես նաև Սիրիա կուղարկի ռազմական հրահանգիչների:

Նշենք, որ զորքերի տեղակայմանը զուգահեռ Թուրքիան փակել է Սիրիայի սահմանը` թույլ չտալով խաղաղ փախստականներին անցնել իր տարածք:

«Թուրքիան բացառապես անմարդկային դիրքորոշում է ցուցաբերում խաղաղ բնակչության հանդեպ, և այն պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Անկարան պատասխանատու է բոլոր այն տանջանքների համար, որոնք հենց ինքը պատճառում է Սիրիայի խաղաղ բնակչությանը: Այս հարցը պետք է ներառվի ՄԱԿ-ի օրակարգում: Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես, ներկայումս ծայրահեղ ագրեսիվ է, և համապատասխան արձագանքի մշակումը Ռուսաստանի շահերից է բախում», — համոզված է Դոլգովը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության եկան Սիրիայի հյուսիսում «անտվանգության գոտու» ստեղծման շուրջ: 100 կմ երկարությամբ և 45 լայնությամբ տարածքը գտնվելու է Ազատ սիրիական բանակի վերահսկողության տակ: Նշյալ գոտու ստեղծման նպատակն, ինչպես որ հայտարարված է, Սիրիայի տարածքից Թուրքիա ԻՊ-ի ահաբեկիչների ներթափանցման կանխումն է:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …