Արդյո՞ք Ադրբեջանը կդառնա Իրանի նավթի և գազի տարանցիկ ուղի — Rusarminfo
Среда , Август 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Արդյո՞ք Ադրբեջանը կդառնա Իրանի նավթի և գազի տարանցիկ ուղի

Արդյո՞ք Ադրբեջանը կդառնա Իրանի նավթի և գազի տարանցիկ ուղի

Իրանի և Ադրբեջանի միջև մեկնարկել են համաշխարհային շուկաներ գազի համատեղ մատակարարման շուրջ բանակցությունները: Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, բանակցությունները մեկնարկել են Իրանի նախաձեռնությամբ:

Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Ալիզերի Կամելին հայտնել է, որ ընկերությունը լուրջ բանակցություններ է սկսել վերոնշյալ հարցի շուրջ Ադրբեջանի պետական գազային ընկերության հետ: Իր հերթին Բաքուն հայտարարել է, որ Իրանը կարող է օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները սեփական էներգառեսուրսներն արտահանելու նպատակով:

Իրանը սկսում է հանդես գալ որպես էներգառեսուրսներ մատակարարող ամենախոշոր երկրներից մեկը, կարծում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը: «Նույնիսկ պատժամիջոցների պայմաններում Իրանը գազ էր վաճառում Չինաստանին և Հարավային Կորեային, արգելքի վերացումից հետո այս երկիրը կձգտի գազով մատակարարել Արևմտյան Եվրոպան, իսկ Ադրբեջանը գտնվում է դեպի Եվրոպա իրանյան գազի մատակարարման տարանցիկ ճանապարհին», — նշել է Գուսևը RUSARMINFO-ի հետ զրույցում:

«Իրանի ղեկավարությունը վարում է միանգամայն պրագմատիկ քաղաքականություն: Եթե նրանց ձեռնտու է Ադրբեջանի հետ համագործակցությունը, ապա նրանք, անշուշտ, կհասնեն այդ համագործակցությանը: Նույնը կարել է ասել նաև Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ: Բայց պետք է նկատել, որ Ադրբեջանն առավել ակտիվ քաղաքականություն է վարում, քան Հայաստանը», — կարծում է փորձագետը:

Ըստ նրա, եթե Հայաստանի քաղաքական վերնախավը ադրբեջանականի օրինակով լիներ նույնքան նախաձեռնող, ապա Իրանի ղեկավարությունը միանգամից կարձագանքեր Հայաստանի նախաձեռնություններին:

«Ամենը Հայաստանի ձեռքում է, նա պետք է բարձրաձայնի իր նախագծերն, առաջարկի և առաջ տանի դրանք: Այն, որ իրականացող նախագծերը Իրանի հետ սակավաթիվ են, Հայաստանի բացթողումն է: Ներկայումս Իրանն ունակ է ձեռք բերել պայմանավորվածություններ», — վստահ է Գուսևը:

Այս իրավիճակում, երբ Հայաստանը գտնվում է փաստացի շրջափակման մեջ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Իրանը, համագործակցելով Ադրբեջանի հետ, անուղղակի կերպով ներքաշվում է այդ խաղի մեջ: Բայց անգամ այս իրավիճակում, ըստ Գուսևի, Իրանի համագործակցությունն այս երկրների հետ հնարավորություն է ընձեռում Հայաստանին` Իրանի միջոցով մասնակցելու Բաքվի և Անկարայի նախագծերին:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը կասկած է հայտնում, որ Բաքուն և Թեհրանը խոսքից կանցնեն գործի:

«Հաշվի առնելով եվրոպական էներգաշուկաներում ստեղծված բարդ իրավիճակը` Ադրբեջանին ձեռնտու չէ նման անվիճելի մրցակցի` Իրանի ի հայտ գալը: Բաքուն, անշուշտ, բացահայտ չի հայտարարի, որ դեմ է իրանական գազի Եվրոպա դուրսբերմանը, բայց կջանա երկարաձգել գործընթացը. այն, ինչն անում է թուրքմենական գազի հարցում»:

Տնտեսագետը համոզմունք է հայտնում, որ իրանական քազի դեպի Եվրոպա արտահանման նպատակով սեփական ենթակառուցվածքը տրամադրելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությունը սոսկ դիվանագիտական քայլ է Բաքվի կողմից:

Բացի այդ, Գրիվաչը կարծում է, որ Ադրբեջանի տարանցիկ ուղություններն այնքան էլ հարկավոր չեն Իրանին, քանի որ այն եվրոպական շուկա մուտք ունի ուղիղ Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Իրանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը բնական գազի և նավթի հաստատված պաշարների ծավալով: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին Իրանում նավթի արտադրման ծավալները զգալիորեն նվազել են, իսկ բնական գազի արտադրման ծավալների աճը դանդաղել է, արգելքի վերացումից հետո Իրանը կարող է վերականգնել իր դիրքերն ու դառնալ նավթի և գազի հիմնական արտահանողներից մեկն աշխարհում Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մեկտեղ: 

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN