Ազատ ոճի հայ ըմբիշներ Արսեն Հարությունյանը (46կգ) և Վազգեն Թևանյանը (58կգ) վաստակել են ոսկե մեդալներ Սերբիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հարությունյանը 10:3 հաշվով հաղթանակ է տարել վրացի ըմբիշ Գեորգի Չախիձեի նկատմամբ, իսկ Թևանյանը եզրափակիչ մարտում Թուրքիայի ըմբշից ավելի ուժեղ է գտնվել:
100 կգ քաշային կարգում ըմբիշ Հովհաննես Մագաղյանը վաստակել է արծաթե մեդալ:
Հայաստանից ևս մեկ մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշ Տիգրան Մինասյանը, 54 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:
Հավելենք, որ օգոստոսի 25-ից 30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կանցկացվի Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին ևս նախատեսվում է հայ ըմբիշների մասնակցությունը: