Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայտնի են Իստրայի ավիավթարում զոհված ՀՀ քաղաքացիների ազգանունները

Հայտնի են Իստրայի ավիավթարում զոհված ՀՀ քաղաքացիների ազգանունները

ՌԴ ԱԻ նախարարության և ՌԴ ՆԳ նախարարություն Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները հաստատել են Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ ավիավթարի հետևանքով չորս հայի մահվան փաստը: RUSARMINFO-ի աղբյուրը տեղեկացրել է, որ «Սեսսնա-206» մակնիշի հիդրոպլանի և «Ռոբինսոն-44» մակնիշի ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ` գրանցված ՌԴ Մերձմոսկովյան մարզ, Պոդոլսկի շրջանի Պոկրով գյուղ, Շյոգոլևի փ., տուն 54: Մանուկյան Պարույր Նորիկի (ծնված` 1987թ.) Մանուկյան Լարիսա Վրեժի (ծնված` 1992թ.) Գլչյան/Գելչյան Օֆելյա Ազատի (ծնված`2005թ.) Գլչյան/Գելչյան Էրիկ Ազատի (ծնված` 2007թ.-ին)

Զոհված քաղաքացիներից երեքի դիերը տեղափոխվել են ք. Իստրայի քաղաքային հիվանդանոցի դիահերձարան: Ներկայումս շարունակվում են Պարույր Մանուկյանի դիի որոնողական աշխատանքները: Այժմ ճշտվում են կատարվածի  մանրամասներն ու զոհված քաղաքացիների հիդրոպլանում գտնվելու հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին` Մոսկովայի ժամանակով 20:15-ի սահմաններում, Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ բախվել են «Սեսսնա-206»  մակնիշի հիդրոպլանը և«Ռոբինսոն-44» մակնիշի ուղղաթիռը: Ավիավթարի հետևանքով զոհվել է 9 մարդ: Թռչող սարքերի բախման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …