Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսանդր Կոլեսնիկով. Սիրիայի տարածքի ռմբակոծման մասին որոշումն ընդունվել է 40 վայրկյանում

Ալեքսանդր Կոլեսնիկով. Սիրիայի տարածքի ռմբակոծման մասին որոշումն ընդունվել է 40 վայրկյանում

Ալեքսանդր Կոլեսնիկով — պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԻՍԻ-ի Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

“Ներկայումս Թուրքիայի տարածքից ռմբակոծման են ենթարկվում ոչ միայն քրդական, այլև սիրիական օբյեկտները: Ցամաքային ռազմական գործողությունները մոտալուտ են: Իսկ դա ԱՄՆ-ի վաղեմի նախաձեռնությունն է: Եթե Թուրքիան ամբողջությամբ ներքաշվի պատերազմի մեջ, որը ենթադրում է Ասադի տապալումն ու Սիրիայի որպես անկախ պետության ոչնչացումը, ապա Թուրքիայի կապերն ամբողջությամբ կարձակվեն և հետագայում դժվար կլինի նրան կանգնեցնել: 7 տարի առաջ Թուրքիան 4 ամիս շարունակ քննարկում էր քրդական բազաների ուղղությամբ հարվածներ հասցնելու հարցն Իրաքի տարածքից, իսկ հիմա Սիրիայի տարածքի ռմբակոծման որոշումը լավագույն դեպքում կայացվել է 40 վայրկյանում”:

Ներկայումս Էրդողանին ավելի հեշտ է հասնել իրեն ձեռնտու որոշումների ընդունմանը

“Էրդողանն իր տեսակով մարտնչող է, բայց խորհրդարանական ընտրություններից հետո նա հայտնվել է դժվար իրադրության մեջ: Անհայտ է, թե նա ինչ քաղաքական համադրություն կառաջարկի: Ահաբեկչական ակտերը մի շարք ահաբեկչական գործողությունների միայն սկիզբն են, որոնք Էրդողանին սահմանադրական իրավունք կտան երկրում հայտարարելու արտակարգ իրավիճակ: Հնարավոր է, որ հենց այդպես նա կարողանա հասնել իր քաղաքական նպատակներին և, ի վերջո, ձևավորի կառավարություն: Որքան երկար ձգվի քաոսը, որքան խորը Թուրքիան մխրճվի պատերազմական իրավիճակի մեջ, այնքան ավելի հեշտ կլինի Էրդողանին հասնել անհրաժեշտ որոշումների ընդունմանը”:

ՆԱՏՕ-ին ձեռնտու չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը

“Թուրքիան քաղաքական առումով մասնատված է, ինչն, այլ հարցերից բացի, ազդում է հայ-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիայում կան Հայաստանի հետ մերձեցման կողմնակիցներ, նրանք այսօր ամրապնդում են իրենց դիրքերը, բայց կան նաև բացահայտ ընդդիմախոսներ: ՆԱՏՕ-ն հետաքրքրված չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ: Այն ամողջությամբ վերահսկում է Թուրքիայի ներքին, արտաքին և ռազմական քաղաքականությունը: Չպետք է մոռանալ, թե որքան ռազմաբազա ունի ՆԱՏՕ-ն Թուրքիայի տարածքում: Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավային առաջապահն է, որն առաջնահերթ ուղղված է Ռուսաստանի դեմ: Բարձր ամբիոններից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, մասնավորապես` ֆրանսացիներն ասում են այն, ինչը ցանկանում են լսել հայերը, բայց ՆԱՏՕ-ի դռնփակ հանդիպումներին երևում է Թուրքիայի և Հայաստանի չմերձեցման հստակ ուղեգիծը”:

ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը ստացվել է Պուտինի ժամանումից մեկ ժամ առաջ

Թուրքիայում լարված իրավիճակն առավել կսրվի, ինչն, անկասկած, կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, որոնք այդպես էլ վատթարացել են վերջին շրջանում: Այդ մասին է վկայում այն, որ 5 ատոմային էլեկտրակայանների կառուցման շուրջ ներկայացված թույլտվություններից միայն մեկն է ստացվել, այն էլ Պուտինի` Թուրքիա ժամանումից չորս ժամ առաջ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …