Բորիս Դոլգով. ԻՊ և Թուրքիայի նպատակները համընկնում են — Rusarminfo
Пятница , Август 18 2017
ВАЖНОЕ
Главная / Ասուլիսներ / Բորիս Դոլգով. ԻՊ և Թուրքիայի նպատակները համընկնում են

Բորիս Դոլգով. ԻՊ և Թուրքիայի նպատակները համընկնում են

Բորիս Դոլգով` պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող

Էրդողանը մահմեդականացնում է թուրք հասարակությունը

Ահաբեկչական ակտը, Թուրքիայի իշխանությունների հաջորդիվ գործողություններն ու այն ամենն, ինչ կատարվում է Թուրքիայում, երկրի իշխանությունների կողմից անցկացվող ներքին և արտաքին քաղաքականության արդյունքներն են: Հիշեցնեմ, որ Էրդողանի գլխավորությամբ թուրքական ղեկավարությունը և նրա շրջապատը սերում են չափավոր իսլամիստների միջավայրից:

Էրդողանի վարած ներքին քաղաքականությունն ուղղված է թուրք հասարակության մահմեդականացմանը, իսլամական ճանապարհով Թուրքիայի զարգացմանն, ինչը հակասում է այն հիմքերին, որի վրա ստեղծվել է թուրքական պետությունը:

ԻՊ-ի և Թուրքիայի ղեկավարության նպատակները համընկնում են

Ներկայումս Թուրքիան, հասցնելով հարվածներ ՔԱԿ-ի միավորումների ուղղությամբ, որոնք որոշ երկրներում ճանաչվել են որպես ահաբեկչական կառույցներ, թուլացնում է ԻՊ-ի դեմ պայքարը: Հայտնի է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի շղարշի ներքո իրականում աջակցում է այս խմբավորմանը, որը պայքարում է քրդական ազգային շարժման, Բաշար Ասադի, Իրաքի ղեկավարության և Իրանի դեմ: Այս ամենը համընկնում է Թուրքիայի ղեկավարության նպատակների հետ:

Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է

Ներկայիս իրավիճակում Թուրքիան չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը` ելնելով պատմական առանձնահատկություններից: Այո, հիրավի, Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, գործարարներ, ովքեր ցանկանում են զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիան ինքն իրեն բնորոշել է որպես Օսմանյան կայսերության ժառանգորդ, իսկ բոլոր այն տարածքները, որոնք ժամանակին պատկանել են Օսմանյան կայսերությանը, որոշ առումով ներառված են Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում:

Անշուշտ, պատմականորեն Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորված հարաբերությունները ևս ազդում են ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, տարբեր կառույցների անդամը, որտեղ ներկայացված է Ռուսաստանը: Մեր նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչն ակնհայտորեն դուր չի եկել Էրդողանին:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN