«RUSARMINFO»-ի մուլտիմեդիա սրահում տեղի ունեցավ « «Վեցնյակի» համաձայնագիրը Իրանի հետ. տարածաշրջանային հնարավոր փոփոխություններն ու համագործակցության նոր հնարավորությունները» թեմայով մամլո ասուլիսը:
Վլադիմիր Կոզին: «Բացի Իրանից տարածաշրջանում ատոմային զենք ունեն Իսրայելն ու Թուրքիան»
Ռուսաստանյան ռազմավարական հետազոտություննե
«Մինչև Վիեննայի համաձայնագիրն Իրանն արդեն իսկ հայտարարել էր, որ ատոմային զենք չի ստեղծելու, իսկ համաձայնագրից հետո նշել էր, որ զենքի պահուստի 98%-ը կոչնչացնի: Ընդ որում, Իսրայելն ու Թուրքիան ևս ատոմային զենք ունեն իրենց տարածքում: Պետք է բարձրացնել այս հարցը, այլապես Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու գաղափարը երբևէ չի դառնա իրականություն: Անընդունելի է երբևիցե ատոմային զենք չստեղծելու պահանջ դնել Իրանի առջև` միևնույն ժամանակ այն պահպանելով Իսրայելում և Թուրքիայում», — ասում է Կոզինը:
Բնութագրելով հայ-իրանական հարաբերություննե
Եվգենի Սատանովսկի: «ԱՄՆ-ն փոխարինեց իրանյան մտրակը կարկանդակով»
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Իրանի և «վեցնյակի» միջև կնքված համաձայնագիրը նշանակում է, որ Իրանը հաղթանակ է արձանագրել պատժամիջոցների վերացման բազմամյա պատերազմում: ԱՄՆ-ն, չկարողանալով Իրանին սաստել ճնշման միջոցով, վճռեց մտրակը փոխարինել կարկանդակով: Սատանովսկին նշել է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը դարձավ հետաքրքիր պետություն ներդրումների տեսանկյունից, բայց կանխատեսել Իրանի հետագա ընտրությունն արտաքին քաղաքականության հարցում բարդ է:
«Կան մի շարք ներդրողներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, որոնք ցանկանում են հաստատել տնտեսական համագործակցություն Իրանի հետ, բայց այս հարցում առավելություն ունեն այն պետությունները, որոնք համագործակցում էին Իրանի հետ պատժամիջոցների ռեժիմի ժամանակ: Առաջնահերթ դա Ռուսաստանն է, ինչպես նաև Հայաստանը: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք նրանք կկարողանան օգտագործել այդ առավելությունը: Անշուշտ, ամերիկացիներն ու եվրոպացիներն առավել հետաքրքիր են իրանցիների համար, քան Ռուսաստանն ու հետխորհրդային տարածաշրջանը: Թմրադեղերի և իսլամական ահաբեկչության դեմ պայքարը, թերևս, այն եզակի ոլորտն է, որտեղ Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս որպես իրական դաշնակիցներ», — ասում է Սատանովսկին:
Նրա կարծիքով, պատժամիջոցների վերացման համատեքստում կարող են ակտիվանալ հայ-իրանական հարաբերությունները: Դա հնարավոր է արաբական աշխարհում հայ համայնքի ներուժի միջոցով:
«Հայաստանը բացառիկ երկիր է, որն ունի լրջագույն կապեր ինչպես Իրանի, այնպես էլ արաբական այլ երկրների հետ: Բացի այդ, Ադրբեջանի հետ Իրանի բավականին լարված հարաբերությունները Իրանի տեսանկյունից Հայաստանը դարձնում են տարածաշրջանում համար առաջին երկիրը», — կարծում է Սատանովսկին:
Բայց, ըստ Սատանովսկու, չնայած պատժամիջոցների վերացմանը, Իրանը չի կարողանա դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որովհետև այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցությունների արդյունքում:
«Ադրբեջանը չի ընդունում Իրանի խորհուրդներն այս հարցում: Սա հենց այն դեպքն է, երբ Բաքուն զգուշավորություն է ցուցաբերում Թեհրանի հանդեպ»:
Ռուբեն Սաֆրաստյան: «Հայաստանը կարող է դառնալ ուրույն ուղեկցորդ ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցությա
Երևանյան տաղավարում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը տեսակետ է արտահայտել, որ պատժամիջոցների վերացումն ու վերադարձը Մերձավոր Արևելքի մեծ աշխարհաքաղաքական խաղ միանշանակ Իրանի հաղթանակն է: Ըստ նրա` Իրանի դերը բարձրանալու է ձեռքբերված պայմանավորվածութ
«Հայաստանը կարող է միջազգային ներդրողների համար դռներ բացել դեպի Իրան: Հայաստանում շատ ավելի հարմար է խոշոր ընկերությունների
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` ժամանակի ընթացքում օրակարգում կարող է հայտնվել նաև Իրանի ԵՏՄ-ի հետ համագործակցությա