Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Էլեկտրացույցային նորաձևությունը հասավ Թբիլիսի

Էլեկտրացույցային նորաձևությունը հասավ Թբիլիսի

Թբիլիսիում “Միասնական ազգային շարժման” (նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցություն) ներկայացուցիչները հավաք են կազմակերպել նախկին վարչապետ, “Վրացական երազանք” դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու առանձնատան առջև` պահանջելով ի կատար ածել նախընտրական խոստումը` էլեկտրաէներգիայի սակագինը 50%-ով նվազեցնելու վերաբերյալ:

Քաղաքագետ Սոսո Ցինցաձեն “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ցույցերը որևէ արդյունքի չեն բերի, իսկ վրացիները հարկադրված կլինեն վճարել էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված սակագինը:

“Կարող եմ համոզմունք հայտնել, որ տեղական մակարդակում նման գործընթացները մեր կառավարությանը հաճույք չեն պատճառում, առավել ևս, մեզ մոտ այս պահին անցկացվում է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը: Բազմաթիվ հյուրեր կան, իսկ այստեղ ցույցեր են: Իշխող կուսակցությունը հույս ունի, որ վրացիները կայուն հիշողություն չունեն, իսկ մինչև մյուս ընտրություններ դեռ մեկ տարի կա: Մինչև այդ ժամանակ ամենը կմոռացվի, բոլորը միասնաբար կքվեարկեն գործող կառավարության օգտին”, — համոզված է փորձագետը:

Վրաստանում ընդունված նոր օրենքի համաձայն, սպառողները, որոնք օգտագործում 100 կլվտ/ժ-ից ավելի մեկ ամսվա կտրվածքով, պարտավորվում են ավելի շատ վճարել:

“100 կլվտ-ը սպառվում է հեռուստացույց միացնելու ու շաբաթը մեկ անգամ էլեկտրական թեյնիկից օգտվելու դեպքում, այնպես որ բնակչության 95%-ը շատ է վճարելու”, — ասում է Ցինցաձեն:

Որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ, ինչպես երևանյան ցույցերի ժամանակ, Թբիլիսիի ակցիան շտապեցին համեմատել ուկրաինական “մայդանի” հետ, բայց վրացի քաղաքագետի կածիքով, թբիլիսյան ակցիան մասշտաբային ցույցի վերաճելու հույսեր չունի:

“Առաջինը, Վրաստանում գոյություն չունի ուժեղ ըննդիմություն, որը կգլխավորեր բողոքի շարժումը: Երկրորդը, “մայդանը” ամերիկացիների թեթև ձեռքով սկսվեց, իսկ ներկայումս Վրաստանն Արևմուտքի հետաքրքրության կենտրոնում չէ: Բոլորը համակերպվել են, որ կա իշխող կուսակցություն, որը քիչ թե շատ դեռևս պահպանում է արևմտյան ուղղությունը, դա բավարարում է ինչպես պաշտոնավորներին, այնպես էլ անդրօվկիանոսյան քաղաքական գործիչներին”, — նշել է փորձագետը:

Նախորդ հինգշաբթի Վրաստանի Ազգային կարգավորող հանձնաժողովը, ելնելով լարիի արժեզրկումից, որոշում կայացրեց 32.3%-ով բարձրացնել Energo-Pro Georgia (չեխական Energo-Pro ընկերության դուստր ձեռնարկություն) ընկերության սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը: Թբիլիսյան “Թելասի” (ղեկավարվող ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի կողմից) էներգաբաշխիչ ընկերությունը ևս ներկայացրեց հայցադիմում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար: Իր հերթին, վրացական կառավարությունը ուրբաթ օրը ընդունել է բնակչության սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի բարձրացված սպառողական սակագնի սուբսիդավորման մասին որոշում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …