Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանում կա կայունություն. 2005-ից յուրաքանչյուր տարի սովյալների թիվը կազմում է 200 հազ. մարդ

Հայաստանում կա կայունություն. 2005-ից յուրաքանչյուր տարի սովյալների թիվը կազմում է 200 հազ. մարդ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ տվյալներով, նախատեսվում է, որ 2014-2016թթ.-ին սովյալների թիվը կկազմի 794,6 միլիոն մարդ կամ մոլորակի ողջ բնակչության 10,9 տոկոսը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շուրջ ՊԳԿ տվյալները, որի մեջ մտնում է Հայաստանը, վկայում են, որ սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից մինչև օրս սովյալների ընդհանուր թիվը` 9,9 մլն մարդ, նվազել մինչև 5,9 միլիոնի (ավելի քան 40%-ով): Համաձայն կազմակերպության 2014-2016 թվականների տվյալների, Հայաստանում սովյալների թիվը կազմել է և կկազմի բնակչության 5,8%-ը` 200 հազ. մարդ: Ռուսաստանում մշտական սովյալների թիվը 5%-ից պակաս է: Սովյալ լինելու ձևակերպումը նշանակում է, որ մարդն ի վիճակի չէ ձեռք բերել անհրաժեշտ քանակի սննդամթերք էներգիայի նվազագույն պահանջները բավարարելու նպատակով մեկ տարվա ընթացքում: ՊԳԿ տվյալները վերջ դրեցին այն պատրանքին, որ Կովկասում և Միջին Ասիայում, ելնելով ազգային խոհանոցների առանձնահատկություններից, սննդակարգի միջին կալորիականությունը առավել բարձր է միջազգային միջին ցուցանիշներից: Պարզվել է, որ Կովկասւոմ և Միջին Ասիայում օրվա սննդակարգի միջին կալորիականությունը կազմում է 2885 կալորիա մեկ օրվա համար, ինչը նույնիսկ ավելի ցածր է միջազգային միջին ցուցանիշից (2902 կալորիա): Հայաստանում այդ ցուցանիշը չի գերազանում 2900 կալորիան: Նշենք, որ ՊԳԿ-ն ուսումնասիրում է թերսնման ցուցանիշները հետխորհրդային տարածքում սկսած 1990թ.-ից: Կազմակերպության տվյալներով, եթե 90-ականներին Հայաստանում սովյալների թիվը հասնում էր մեկ միլիոնի, ապա 2000-ականներին այդ ցուցանիշը նվազել է մինչև 700 հազարի, իսկ 2005-ից այդ ցուցանիշը մնում է անփոփոխ: Տարեկան կտրվածքով 200 հազ. մարդ է համարվում սովյալ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …