Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Մամլո ասուլիս. «Տարբեր երկրներից հայ բասկետբոլիստների մասնակցությունը Համահայկական խաղերին»

Մամլո ասուլիս. «Տարբեր երկրներից հայ բասկետբոլիստների մասնակցությունը Համահայկական խաղերին»

Հունիսի 23-ին, ժամը` 14.00-ին «RUSARMINFO»-ի մամլո սրահում տեղի կունենա ասուլիս` «Հայաստանի Բասկետբոլի երիտասարդական հավաքականը. տարբեր երկրներից հայ բասկետբոլիստների մասնակցությունը 6-րդ Համահայկական ամառային խաղերին» թեմայով: Օգոստոսի 2-ից 13-ը Հայաստանում կանցկացվեն 6-րդ Համահայկական ամառային խաղերը: Այս տարի նրանց կմասնակցեն Բասկետբոլի երիտասարդական հավաքականի խաղացողները, որոնք բնակվում են տարբեր երկրներում: Հիշեցնենք նաև, որ այս տարի ամառային խաղերին կմասնակցի նաև Մոսկվայի հայ համայնքի բասկետբոլի թիմը: Երիտասարդական հավաքականի ձևավորման գաղափարը պատկանում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանին: Ծրագրի նպատակն է` գտնել աշխարհով մեկ սփռված հայազգի տաղանդավոր երիտասարդ բասկետբոլիստների, աջակցել նրանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերմանն ու երկրի հավաքանի կազմում, եռագույնի ներքո հետագա միջազգային մրցաշարերի մասնակցությանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկներն արդեն իսկ մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, մասնավորապես` մինչև 15 տարեկանների բասկետբոլի միջազգային մրցաշարին (ոչ պաշտոնական Աշխարհի առաջնություն) և մինչև 20 տարեկանների Բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը: Նախատեսվում է նաև հավաքականի մասնակցությունը մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Մամլո ասուլիսին կքննարկվեն բասկետբոլի արդի խնդիրներն ու զարգացման հեռանկարները, Հայաստանի Բասկետբոլի երիտասարդական հավաքականի և Մոսկվայի թիմի մասնակցությունը Համահայկական խաղերին: Մամլո ասուլիսի մասնակիցներ են` Հայասատնի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը; Բասկետբոլիստ Միքայել Պողոսյանը, Thiel Tomcats-ի խաղացող, ԱՄՆ; Բասկետբոլիստ Արտյոմ Թավաքալյան, Delaver State-ի խաղացող, ԱՄՆ; Բասկետբոլիստ Կիրիլ Հարությունյան, Մոսկվայի բասկետբոլի լիգայի խաղացող: Մամլո ասուլիսին մասնակցելու հնարավորություն չունեցող լրագրողները իրենց հարցերը կարող են ուղարկել info@rusarminfo.ru էլ.հասցեով: Տեղեկանք: Առաջին Համահայկական խաղերն անցկացվել են 1999թ.-ին:Երրորդից սկսած` խաղերն անցկացվում են 4 տարին մեկ: Խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ ստացել է ավելի քան 6 հազ. մասնակցության հայտ 35 երկրից: 6-րդ Համահայկական խաղերի ծրագրում ներառված է 17 սպորտաձև, այդ թվում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, թեթև ատլետիկա: Հավատարմագրումը` info@rusarminfo.ru ; rusarminfo@gmail.com էլ.հասցեով կամ +7 495 510 62 64 հեռախոսահամարով: Հասցե: ք. Մոսկվա, Նիկոլսկայա 10, “Նիկոլսկայա պլազա”, 2-րդ հարկ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …