Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Բնակչության ծախսերի փոխհատուցումը կկատարվի բնակչության հաշվին

Բնակչության ծախսերի փոխհատուցումը կկատարվի բնակչության հաշվին

Հայաստանի կառավարությունն արդեն իսկ որոշել է, թե ինչ միջոցների հաշվին է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի նախկին սակագնի ժամանակավոր պահպանման իրավիճակում: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, այդ նպատակին կծառայեն Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված ֆինանսական միջոցները:

Մինչև «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունում նախատեսված աուդիտի անցկացումը, կառավարությունը կվճարի Էլեկտրացանցերին ավելացված 7 դրամը յուրաքանչյուր կՎտժ դիմաց. ընդհանուր` 2,5-3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):

«RUSARMINFO»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հայտնել է, որ առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման փոխհատուցումը դրվելու է ՀՀ քաղաքացիների ուսերին, և զարմանք արտահայտել այս փաստի շուրջ ամենևին էլ պետք չէ:

«Կառավարությունն ընդունել է վճարելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում այն պետք է վճարի այդ գումարը, իսկ միակ աղբյուրը պետբյուջեն է: Ես տարբերություն չեմ տեսնում, թե այդ վճարումները կկատարվեն Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցներով, թե ուղղակիորեն հավաքված հարկերով: Ցանկացած իրավիճակում այն բնակչության գրպանից է դուրս գալիս», — ասում է փորձագետը:

Խաչատրյանը համոզված է, որ խնդրի միակ ճիշտ լուծումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման չեղյալ հայտարարելն էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս/թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի 16%-ով բարձրացման մասին որոշումը հրահրեց ցույցերի անցկացմանը, որոնք մեկնարկեցին Երևանում հունիսի 19-ին: Հունիսի 22-ին տեղի ունեցավ ցուցարարների երթը Բաղրամյան պողոտայով դեպի նախագահական նստավայր: Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանական ուժերը, կիրառելով հատուկ տեխնիկա, ցրեցին ցուցարարներին: Ավելի քան երկու հարյուր մարդ, այդ թվում նաև` լրագրողներ, բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ, իսկ 25 քաղաքացի դիմեց բժշկակական օգնության: Ցույցի ալիքը աստիճանաբար սկսեց մարել այն բանից հետո, երբ իշխանություններն առաջարկեցին աուդիտ անցկացնել «Հայկական էլեկտրական ցանցեր»-ում (ռուսաստանյան ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության դստեր ձեռնարկություն):

Մեկնաբանելով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի շուրջ գործարքը` Վահագն Խաչատրյանը հայտնել է, որ այն կատարվել է ոչ օրինական հիմքերի վրա: «Համաձայն Հայաստանի օրենսդրության, սեփականաշնորհման դեպքում պետական գույքը պետք է ընդգրկված լինի սեփականաշնորհման ենթակա օբյեկտների հատուկ ցուցակում: Որոտանի ՀԷԿ-ը չի եղել այդ ցուցակում: Օրենքը շրջանցելու նպատակով հորինվել է այն ձևակերպումը, թե վաճառվում է ոչ թե ՀԷԿ-ը, այլև դրա ունեցվածքը», — բացատրել է տնտեսագետը:

Ընդ որում, Խաչատրյանի խոսքով` Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը չունի որևէ իմաստ, քանի որ հենց այս օբյեկտը միշտ առանձնացել է իր գործունեության արդյունավետությամբ և շահավետությամբ: Բացի այդ, միջազգային կառույցները պարբերաբար տրամադրում էին ցածր տոկոսադրույքով ֆինանսական միջոցներ` ուղղված ՀԷԿ-ի գործունեության արդիականացմանը: 

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Հայաստանի կառավարությունը և ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը ստորագրեցին «Որոտանի ՀԷԿ-ի» ակցիաների 100 տոկոսանոց վաճառքի մասին պայմանգիրը 180 մլն դոլարով: Նոր սեփականատերը պարտավորվել է առաջիկա վեց տարիների ընքացքում ներդնել 70 մլն դոլար հիդրոէլեկտրակայանի վերանորոգման և կատարելագործման մեջ: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է սակագնային պլանը, որը ընկերությունը մտադիր է պահպանել առաջիկա 25 տարիներին:

Ըստ Վահագն Խաչատրյանի տվյալների` Contour Global Hydro Cascade ընկերությունը ուղղակիորեն կապված է Հայաստանի իշխանությունների հետ: «Մեր տվյալներով, այս ընկերությունը չուներ միջոցներ Որոտանի ՀԷԿ-ի գնման համար և այդ գործարքի կատարման համար ընկերությունը պետք է վարկ ձևակերպեր հայկական բանկերից մեկում», — նշել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանի համալիրը» ներառում է Որոտան գետի և նրա հոսանքների վրա կառուցված Տաթևի, Շամբի և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանները:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …