Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Դուդուկը, խաչքարը, լավաշն ու «Սասունցի Դավիթ» էպոսը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Դուդուկը, խաչքարը, լավաշն ու «Սասունցի Դավիթ» էպոսը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայաստանի պատմությունը հարուստ է բացառիկ երևույթներով, որոնք, դառնալով համաշխարհային մտածողության մի մաս, մշակութային բազմազանության հիմք են հանդիսացել: Նրանցից որոշները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Տեղեկանք`

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը ներառում է բնական կամ մարդու կողմից ստեղծված օբյեկտներ, որոնց պահպանումն ու մասսայականացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսանկյունից առաջնային խնդիր է` ելնելով դրանց առանձնահատուկ մշակութային, պատմական կամ էկոլոգիական նշանակությունից:

«ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ն ներկայացնում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկը:  

Դուդուկ

2005թ.-ին հայկական դուդուկի երաժշտությունը ներառվեց «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»: Դուդուկը կամ ծիրանափողը ներկայացնում է իրենից փայտե երաժշտական գործիք, որն ունի գլանաձև տեսք` երկու շարք անցքերով: Ծիրանը լատիներեն հնչում է որպես «ԱՐՄԵՆԻԱԿԱ», այսինքն` «Հայկական միրգ»:

Խաչքար

Խաչքարը հայ ճարտարապետական հուշակոթողի տեսակ է, որն իրենից ներկայացնում է քարե տափակ սալ` փորագրված խաչի տեսք ունեցող զարդանախշերով: 2010թ.-ին «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը.հայկական խաչքարեր» ձևակերպմամբ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»: Խաչքարը ուղղաձիգ տափակ սալ է` մեջտեղում խաչանախշերի փորագրությամբ: Խաչի շուրջը հաճախ պատկերվում են երկրաչափականզարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհիպատկերներ: Խաչը պարունակում է հաղթանակի և փրկության իմաստը: Այն տիեզերքի կենտրոնում պատկերված է որպես կենաց ծառ դրախտի սարի վրա` իրար կապելով ապագան և հավերժականությունը:

Խաչքարի պատրաստման համար վարպետները, որպես կանոն, օգտագործել են բազալտ կամ դեղնակարմիր տուֆ:

«Սասունցի Դավիթ» էպոս

«Սասունցի Դավիթը» հին հայկական էպոս է, ներառում է Հայկական լեռնաշխարհի համապատասխան աշխարհագրական տեղանվամբ Սասնա տոհմի չորս սերունդների պատմությունը: Տեղանքը հայտնի է իր հարուստ ավանդույթներով և անկոտրում ոգով: Էպոսը ձևավորվել է 10-րդ դարում` դարից դար բերնեբերան փոխանցված պատմությունների հիման վրա: Էպոսի մասին ամենավաղ հիշատակումները պահպանվել են 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների մոտ: Առաջին անգամ էպոսը գրի է առնվել 1837թ.-ին ժողովրդական բանահյուսության հայտնի ուսումնասիրող Գարեգին Սրվանձտյանի կողմից` Առնիստ գյուղի Կարո անունով մի բնակչի պատմածի հիման վրա: Ներկայումս գոյություն ունի էպոսի ակադեմիական հրատարակության 50 տարբերակ` գրի առնված Հայաստանի տարբեր շրջաններում: Էպոսը չորս ճյուղից է բաղկացած. Առաջինը` «Սանասար և Բաղդասար», երկրորդը` «Մեծ Մհեր», երրորդը` «Դավիթ», չորրորդը` «Փոքր Մհեր»: 2012թ.-ից «Սասունցի Դավիթ» էպոսը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Լավաշ

Լավաշն անալի սպիտակ հաց է, որը պատրաստվում է ցորենի ալյուրից բարակբլիթների տեսքով: Անգլալեզու հրատարակություններում անվանվում է նաև «հայկական փխրուն հաց», «հայկական բլիթ», «փխրուն հաց»:

Լավաշը հարթ մակերես ունեցող 2-5 մմ բարակությամբ օվալաձև բլիթ է, որն ունի մոտ 90-110 սմ երկարություն, 40-50 սմ լայնություն` կշռելով ոչ ավելի, քան 250 գրամ: Այն պահվում է կախված վիճակում հատ առ հատ` մինչև որ չսառչի, իսկ այհուհետև 8-10 շարքով դրվում մեկ կապոցի մեջ: Բաց տարածության պայմաններում այն արագ չորանում է, չոր վիճակում կարելի է լավաշը պահել երկար ժամանակ: 2014թ.-ի Նոյեմբերի 26ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕի ոչ նյութականմշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայիմիջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչականցանկում» ներառել հայկական լավաշը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …