Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / “Վե’ր կաց, Հայաստան”: ցուցարարները կազմել են գործողությունների պլան

“Վե’ր կաց, Հայաստան”: ցուցարարները կազմել են գործողությունների պլան

“Վե’ր կաց, Հայաստան” շարժումը հայտարարել է Երևանի Ազատության հրապարակում հերթական ցույցի անցկացման մասին` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Այդ մասին շարժման նախաձեռնողները հայտնել են Facebook-ի իրենց էջում:

“Վե’ր կաց, Հայաստան” նախաձեռնությունը կազմել է գործողությունների պլան. մայրաքաղաքի բոլոր բնակիչներին` մոտ 600 հազար ընտանիքի կբաժանվեն թերթիկներ` էլեկտրաէներգիայի սակագնի կասեցման պահանջի վերաբերյալ բացատրությամբ: Նախաձեռնությունը մտադիր է ցույցեր անցկացնել ողջ Հայաստանում: 5 օրվա ընթացքում ցուցարարները մտադիր են շրջափակել երթևեկությունը Երևանի և այլ քաղաքների կենտրոնական փողոցներում: Եթե այդ միջոցները չտան զգալի արդյունքներ, ապա ցուցարարները մտադիր են կոչ անել բնակչությանը` չվճարել կոմունալ ծառայությունների ծախսերը, այդ թվում նաև` կապի համար:

“ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը նշել է, որ այս պահին առկա է Հայաստանի իշխանությունների և ցուցարարների միջև երկխոսության շարունակման հեռանկար: Բայց նաև նա չի բացառում, որ երկրի դժվարին տնտեսական իրավիճակը կարող է ազդել ցուցարարների տրամադրության վրա, և նրանք կարող են նոր պահանջներ առաջ քաշել:

“Հայաստանում կան կոնկրետ ուժեր, որոնք այս իրավիճակն օգտագործում են ի նպաստ իրենց շահերի` թույլ չտալով հասնել փոխզիջման և տեղափոխել հակադրությունը նորմալ երկխոսության տիրույթ: Արևմուտքում կան նաև մի շարք ուժեր, որոնք Ուկրաինայից հետո որպես թույլ օղակ դիտարկում են Հայաստանը, և նրանք հետաքրքրված են, որպեսզի այս զանգվածային հավաքները չդադարեն, ընդհակառակը` վերաճեն լուրջ հակադրության”, — ընդգծել է Լեպեխինը:

Ըստ քաղաքագետի, այս իրավիճակի հիմնական մեղքի բաժինը կրում են էներգետիկական ընկերություններն ու կառավարության այն հատվածը, որը չէր կանխատեսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

“Եթե սակագնի բարձրացումը էներգետիկների և քաղաքական գործիչների տեսանկյունից անհրաժեշտ էր, ապա նրանք պետք է կանխատեսեին բնակչության հնարավոր արձագանքը: Անհրաժեշտ էր անցկացնել բացատրական աշխատանք, քննարկել սակագնի բարձրացման անհրաժեշտությունը և դրա հիմնավորումը: Ցավոք, դա չի արվել”, — նկատում է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 16%-ով բարձրացնելու մասին, հիմք հանդիսացավ ցույցերի անցկացման համար, որոնք մեկնարկեցին Երևանում հունիսի 19-ին: Հունիսի 22-ի երեկոյան տեղի ունեցավ ցուցարարների երթը Բաղրամյան պողոտայով դեպի նախագահի նստավայր: Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանական ուժերը, կիրառելով հատուկ սարքավորումներ, ցրեցին հավաքվածներին: Մոտ 240 հոգի, նրանց թվում` լրագրողներ, բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ, 25 քաղաքացի դիմեց բժշկական օգնության: Այն բանից հետո, երբ իշխանություններն առաջարկեցին աուդիտ անցկացնել “Հայկական էլեկտրացանցեր” (ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության դուստր ձեռնարկություն) ընկերությունում, ցույցերի ալիքն աստիճանաբար մարեց:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …