Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / 55-ամյա հայը սկսել է պայքարել ԻԼԻՊ-ի դեմ

55-ամյա հայը սկսել է պայքարել ԻԼԻՊ-ի դեմ

“Իսլամական պետության” դեմ ռազմական պայքարին միացել են տարբեր ազգությունների տասնյակ մարտիկներ, նրանց թվում են նաև` 70 հայեր:

55-ամյա սիրիահայ Բարխոդանն ընդգրկվել է տեղացի քրդերից կազմված ազգային պաշտպանության զորախմբի կազմում` նրանց հետ թև-թիկունքի տված մասնակցելով “Իսլամական պետության” դեմ պայքարին:

“Մենք պայքարում ենք, որպեսզի այդ թվում նաև պաշտպանենք հայ ժողովրդին ԻԼԻՊ-ի սպառնալիքից: Մենք տարբերություն չենք դնում արաբների, քրդերի, քրիստոնյաների և մահմեդականների միջև: Շատերի համար այստեղ գտնվելու պատճառը մարդկության այդ թշնամիների չեզոքացման անհրաժեշտությունն է: ԻԼԻՊ-ի կողմից կռվողները ոչնչացնում են կանանց և երեխաներին, իսկ այն բանից հետո, երբ Կոբանիում նրանք ոչնչացրեցին հարյուրավոր անմեղ մարդկանց, ես որոշեցի պայքարել այդ բարբարոսների դեմ, չնայած տարիքիս”, — սիրիական ARA-NEWS գործակալությանը ասել է 55-ամյա Բարխոդանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս 4-5-րդ դարերում: Սիրիայում հայ բնակչությունը թիվը կտրուկ աճել է 20-րդ դարի սկզբին` Օսմանյան կայսերությունում Հայոց ցեղասպանության իրագործման արդյունքում: 2011թ.-ի տվյալներով, մինչև քաղաքացիական պատերազմի սկզիբը Սիրիայում բնակվում էր մոտ 100 հազ. հայ: Ներկայումս Սիրիայում բնակվող հայերի թվաքանակի մասին ճշգրիտ տվյալներ չկան: Ռազմական գործողությունների հետևանքով հայ ընտանիքները հարկադրված են լքել իրենց մշտական բնակության վայրերը:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …