Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՌՈՒՍԱԼ. Հայաստանը կարող է փայլաթիթեղով պատել ողջ Եվրոպան

ՌՈՒՍԱԼ. Հայաստանը կարող է փայլաթիթեղով պատել ողջ Եվրոպան

Եվրոպական փայլաթիթեղ արտադրող հինգ ձեռնարկության բողոքի հիման վրա Եվրոպական հանձնաժողովն այս տարվա սկզբին նախաձեռնել է հակադեմպինգային հետաքննություն ռուսաստանյան փայլաթիթեղի առնչությամբ: Նախորդ շաբաթ ԵՀ-ն սահմանել է 12,2% կազմող նախնական մաքսատուրք, որը կգործի հետաքննության ողջ շրջանում: Եթե ուսումնասիրության ընթացքում փայլաթիթեղի ռուսաստանյան արտադրողների կողմից սահմանված գներում հաստատվի դեմպինգային բաղադրիչը, ապա մաքսատուրքը կբարձրանա մինչև 34%: Այդ դեպքում “ՌՈՒՍԱԼ” ընկերությունը կարող է վերադասավորել իր նյութատեխնիկական բազան և արտադրանքն արտահանել Եվրոպա հայաստանյան “ԱՐՄԵՆԱԼ” ձեռնարկության միջոցով:

Մաքսատուրքերի սահմանման և Եվրոպա արտադրանքի արտահանման հարցերի շուրջ “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ն զրուցել է “ՌՈՒԱԱԼ” ընկերության Փաթեթավորման բիզնեսի տնօրեն Սերգեյ Գորյաչևի հետ:

Ըստ նրա, մաքսատուրքի սահմանման դեպքում “ԱՐՄԵՆԱԼ”-ի արտադրանքի սպառման կառուցվածքը չի ենթարկվի կտրուկ փոփոխության: Հայաստանյան ձեռնարկությունը կշարունակի մատակարարել բոլոր ավանդական պատվիրատուներին իր արտադրությամբ: “ԱՐՄԵՆԱԼ”-ն արտահանում է փայլաթիթեղ ինչպես ԵՄ, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի շուկաներ:

“Արմենալի մատակարարման շրջանակը լավ տարբերակված է: Ընկերությունը մեր Փաթեթավորման ստորաբաժանման առավել դինամիկ զարգացող ձեռնարկությունն է: Վերջին 4 տարիներին նրա արտադրական հզորությունն ավելացել է` հասնելով 33 հազ. տոննայի տարեկան կտրվածքով: Բացի այդ, “ԱՐՄԵՆԱԼ”-ի համար գլխավոր դժվարությունը բարդ լոգիստիկան է և էլեկտրաէներգիայի բարձր սակագինը”, — նշել է Սերգեյ Գորյաչևը:

Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման փաստը` Փաթեթավորման բիզնեսի տնօրենը պարզաբանել է նաև, որ այս նախնական գործողությունները վերաբերում են ձեռնարկության բազմաթիվ արտադրանքներից միայն մեկին, որը չի կազմում փայլաթիթեղի բիզնեսի ամենանշանակալի հատվածը:

“ԱՐՄԵՆԱԼ” գործարանը հիմնադրվել է 2000թ.-ին Երևանում` Քանաքեռի ալյումինի գործարանի հիման վրա, ընդգրկված է “ՌՈՒՍԱԼ” ընկերության Փաթեթավորման ստորաբաժանման կազմում և հանդիսանում Հայաստանի առավել խոշոր արտադրություններից է և ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …