Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, որ երբևէ չի ների նախագահ Էրդողանին հետևյալ խոսքերի համար. «Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են անվանել»: Նա նշել է, որ երբ հանդիպի Էրդողանին, նրան անպայման կասի հետևյալ խոսքերը. «Կներեք, բայց ես հայուհի եմ»: Պատգամավոր Դողանը մտադիր է պայքարել խոսքի ազատության համար` ընդդեմ այնպիսի արտահայտությունների, որոնք ատելություն են սերմանում: «Բայց ես միայն հայերի հետ չեմ աշխատելու, քանզի ալավիթների, քրդերի և հույների հետ ևս անարդար են վարվում: Ընդհանուր առմամբ, մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք կապված են ոչ մահմեդական փոքրամասնությունների հետ: Ամենը սկսվում է ատելությունից», — նշել է Սելինա Դողանը` հայտարարելով, որ ներկայումս Թուրքիայում տեղի է ունենում «մշակութային ցեղասպանություն»: Հիշեցնենք, որ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունից ընտրված սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Սելինա Դողանը ընտրություններին մասնակցում էր Ստամբուլի հայ համայնքի կողմից:
Смотрите также
Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»
The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …