Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Մեծ հավանականությամբ Թուրքիան կներխուժի Սիրիա

Մեծ հավանականությամբ Թուրքիան կներխուժի Սիրիա

Անկարայում տեղի կունենա թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորքերի հրամանատարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Սիրիա ռազմական ներխուժման ծրագիրը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

Այդ հանդիպմանը կմասնակցեն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության զորքերի հրամանատարները: Քննարկման ենթակա հարցերից մեկը հնարավոր ռազմական ներխուժման գործողության հրամանատարի նշանակումն է: Ներկայիս պահին Անկարան Սիրիայի սահմանին տեղակայել է մոտ 54 հազ. զինվոր` Թուրքիայի ողջ ցամաքային զորքերի 15%-ը:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան Սիրիայի հետ սահմանին, որտեղ ներկայումս տեղակայված են քրդական ռազմամիավորումները, ընդլայնել է իր ռազմական ներկայությունը` ներառելով հատուկ նշանակության զորքերն ու ռազմատեխնիկան:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս է բերել զորքերը հյուսիսային սահմանից, «Սիրիական Քուրդիստան» կոչվող շրջանն անցել է «Ժողովրդավարական միություն» կոչվող քրդական քաղաքական կուսակցության ենթակայության տակ:

ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ձեռք բերած հաջողությունների արդյունքում քրդերը հաստատել են ինքնավարությունը իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքներում` Ջիզրեում, Քոբանիում, Աֆրինում: Արդյունքում Թուրքիայի հարավային հատվածում հայտնվել է բոլորովին անկանխատեսելի հարևան: Թուրքիայի անհանգստությունը բազմապատկվել է այն բանից հետո, երբ ժողովրդագրական իրավիճակի փոփոխման նպատակով քրդերը սկսել են դուրս քշել այդ հողերից թուրքմեններին և արաբներին:

Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունը սկսվել է 2012թ.-ի հոկտեմբերի 3-ին, երբ սահմանային միջադեպի հետևանքով թուրքական կողմը կրակ արձակեց ողջ սիրիական տարածքով: Հրետանային հարվածի արդյունքում զոհվեց 5 մարդ: Միջազգային հանրությունը քննադատեց միջադեպը` կոչ անելով բացառել հակամարտության զարգացումը:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …