Սերգեյ Մարկով – Քաղաքական հետազոտություննե
Մեծանուն ռուս գրող Միխայիլ Բուլգակովն ասել է, որ եթե տեսնում եք կաթսան, ապա այն պետք է ջրով լցված լինի: Կաթսան կրակի վրա է, ջրում պղպջակներ կա՞ն: Ինչպես կարող ենք մտածել, թե այն չի եռա: Մենք տեսնում ենք, որ այս ցույցն ընթանում է գունավոր հեղափոխություննե
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ի սկզբանե եղել է մշակված, այս պատրվակն ընտրվել է հենց հետագայում հակառուսաստանյան ուղղվածությամբ մայդան կազմակերպելու նպատակով: Ես չգիտեմ, թե ինչպես են վարում իրենց բիզնեսը “Հայկական էլեկտրական ցանցերը”: Ենթադրում եմ, որ որևէ մեկը հստակ դա չգիտի: Բայց, ինչպես և բոլոր ընկերությունները
Այդպիսի խոշոր, առանցքային ընկերությունները հաճախակի են կուտակում պարտքեր: Բոլոր իրենց պարտքերը միջնորդավորված են կառավարության խնդրանքով՝ արտադրական ձեռնարկություննե
Կարծում եմ, որ ռուսաստանյան լրատվամիջոցների հանդեպ բացասական վերաբերմունքը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջիններս բացեիբաց երևանյան իրադարձություննե
“Երևանյան մայդանի” կազմակերպիչները արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հանձնարարություն են ստացել՝ կազմակերպելու պետական հեղաշրջում հակառուսաստանյան շեշտադրությամբ:
Կարծում եմ, որ ռուսաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են բավականին ադեկվատ պատկեր: Ավելին, կարծում եմ, որ նրանք չափից ավելի զուսպ են գործում և չեն կոչում իրերն իրենց անունով: Ըստ իս՝ դա սխալ է: Այդ ցուցարարների շրջանում գործում է մարդկանց գաղտնի շտաբը: Նրանք ցանկանում են պետական հեղաշրջում իրականացնել և վարել հակառուսաստանյան քաղաքականություն
Առհասարակ, մենք պետք է առավել քիչ համեստություն անենք: Ամերիկյան հատուկ ծառայություններն աշխատում են ամենուր: Ինչպես տեսնում ենք, նրանք գաղտնալսում են և՛ Գերմանիայի առաջնորդին, և՛ Ֆրանսիայի առաջնորդին, և՛ Հայաստանի ղեկավարին: Կարծում եմ, որ բոլորը վստահ են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են Հայաստանի կառավարության բոլոր անդամներին՝ աջակցելով “երևանյան մայդանին” պետական հեղաշրջման իրականացման հարցում: