Ռուսաստանի Հանրային պալատը հայտարարել է, որ վեց պետություններից ժամանած միգրանտները (Հայաստան, Բելառուս, Աբխազիա, Հարավային Օսիա, Ղազախստան և Ղրղստան) կարող են ազատվել ռուսաց լեզվի, պատմություն և իրավունք առարկաների պարտադիր քննությունից:
“Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, ապա այստեղ հարցեր չեն ծագում. անհրաժեշտ է ազատել այս քննությունից: Իսկ ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա ես կարծում եմ, որ ելնելով այս միության քաղաքական կարևորությունից՝ անհրաժեշտ է նաև ազատել այս քննությունից”, — նշել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կից Հանրային խորհրդի նախագահ Վլադիմիր Վոլոխը:
“2015թ.-ի սկզբից դաշնային արարողակարգով համակարգային քննությունը հանձնել է մոտ մեկ միլիոն մարդ, իսկ տարածաշրջանային արարողակարգով՝ մոտ 150 հազ. մարդ, այդ թվում՝ 120 հազ. օտարերկրացի Մոսկվայում”,- մանրամասնել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան:
Տարածաշրջանային քննությունների համար սահմանված է ավելի քիչ գումար, տրվող վկայագրերը վավեր են մեկ, այլ ոչ թե հինգ տարի: Նշյալ վկայագրով միգրանտները կարող են աշխատանքի անցնել միայն այն տարածաշրջանում, որտեղ հանձնել են քննությունները: