Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Աբել Աղանբեկյան. «Էլեկրաէներգետիկան Հայաստանի տնտեսության ամենաշահավետ բնագավառն է»

Աբել Աղանբեկյան. «Էլեկրաէներգետիկան Հայաստանի տնտեսության ամենաշահավետ բնագավառն է»

Ռուսաստանյան անվանի տնտեսագետ, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ամբիոնի վարիչ Աբել Աղանբեկյանը «RUSARMINFO»-ի հետ զրույցում նշել է, որ ցույցի անցկացումն ու ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը ցավալի երևույթ է: Ըստ նրա` Հայաստանի էներգետիկ բնագավառը պետության տնտեսական զարգացման շարժիչ ուժն է: «Ինձ համար ցավալի է տեղեկանալ, որ նախկինում հաջողությամբ զարգացող այս ոլորտում խնդիրներ են ծագել: Ինքս զբաղվել եմ Հայաստանի էներգետիկ ոլորտի ուսումնասիրմամբ: Դա պետության ամենաշահավետ բնագավառն է: Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիա արտահանելու և ավելցուկով արտադրելու հնարավորություն»: Աբել Աղանբեկյանի կարծիքով Հայաստանում կան հիդրոէներգիայի արտադրության համար անհրաժեշտ և մինչև օրս չշահագործված լուրջ ռեսուրսներ, ուստի, Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որը էլեկտրաէներգիայով կապահովի ոչ միայն սեփական երկիրը, այլև հարևան Վրաստանը, Թուրքիան և Իրանը: «Չեմ հասկանում, թե ինչու են ռազմավարական կարևորություն ունեցող ընկերությունները փոխանցվել Ռուսաստանին: Սեփական պարտքերն անհրաժեշտ է մարել այլ ճանապարհով: Անթույլատրելի է երկրի առանցքային ոլորտը հանձնել այլ պետությանը: Պետության ներսում կարող են գործել օտարերկրյա ընկերություններ: Մեզ մոտ` Ռուսաստանում, կան բազմաթիվ արտասահմանյան ձեռնարկություններ, բայց տնտեսությունը կառավորում են ռուսաստանյան ընկերությունները: Տնտեսությունը, որն ապահովում է պետության նյութական պահանջներն ու որոշում նրա ապագան, պետք է պահել սեփական ձեռքերում»: Աբել Աղանբեկյանն, ով համարվում է 90-ական թվականների տնտեսական վերափոխումների գաղափարախոսը, մի շարք հրատարակությունների հեղինակ է, որոնցից առավել հայտնի է «Ճգնաժամ. ողբերգություն, թե հնարավորություն Ռուսաստանի համար» խորագրով գիրքը: Գիտնականը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի խնդրանքով զբաղվել է նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության մշակմամբ: «Հայաստանի ներդրումային ռազմավարությունը, որը մշակել էի 5 տարի առաջ, ներկայացրեցի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, ով այն ժամանակ գլխավորում էր Հայաստանի կառավարությունը: Հայեցակարգը մշակվել և ներկայացվել էր կառավարությանը Սերժ Սարգսյանի անձնական խնդրանքով: Այդ փաստաթղթի պատրաստման նպատակով ես 13 անգամ մեկնել եմ Հայաստան` ամեն այցին այնտեղ անցկացնելով մեկից երկու շաբաթ: Այցելել եմ Հայաստանի բոլոր խոշոր ձեռնարկությունները, այդ թվում` էներգետիկ բնագավառում»: Աբել Աղանբեկյանն, ով հանդիսանում է նաև Ռուսաստանի մի շարք տարածաշրջանների տնտեսական զարգացման հայեցակարգի հեղինակը, ցավով նշում է, որ իր կողմից արված առաջարկները Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ տեղ չեն գտել: «Արդյո ՞ ք օգտագործվել են իմ կողմից ներկայացված հայեցակարգի ինչ-որ ասպեկտներ: Անկեղծ ասած, տեսանելի օգտագործման փորձ չեմ տեսնում, քանի որ հայեցակարգն ուղղված էր Հայաստանը զգալիորեն արագացնի իր տնտեսական զարգացումը: Ներկայումս մենք Հայաստանի տնտեսության անկման ականատեսն ենք», — նշում է Աբել Աղանբեկյան:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …