Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՀԱՊԿ-ը կչեզոքացնի Հայաստանին սպառնացող վտանգը

ՀԱՊԿ-ը կչեզոքացնի Հայաստանին սպառնացող վտանգը

ՀԱՊԿ –ն օգնություն կցուցաբերի Հայաստանին եթե վերջինիս տարածքում իրավիճակի բացասական զարգացում լինի, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Խոսելով ղարաբաղյան հակամարտության լուժման հնարավորությունների մասին ՝ Բորդյուժան նշել է, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԽ Մինսկի խումբը և վստահություն հայտնել,որ  այլ ինստիտուտները չպետք է միջամտեն այդ գործընթացին: «Մեր դիրքորոշումը հետևյալն է: Ղարաբաղյան խնդրի լուծման համար կան միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԽ Մինսկի խումբը, որը զբաղվում է իրավիճակից ելք  գտնելու մանրակրկիտ ուսումնասիրությամբ, փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։ Ես խորապես վստահ եմ, որ այլ ինստիտուտները չպետք է մասնակցեն, որպեսզի խառնաշփոթ առաջ չբերեն։ Միջազգային  հանրությունը այդ գործառույթը դրել է Մինսկի խմբի վրա», — հայտարարել է նա: Բորդյուժան նաև ասել է, որ Ռուսաստանը զենք  է վաճառում Ադրբեջանին՝ ելնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարություն պահպանելու սկզբունքից: «Ես գիտեմ, որ Ադրբեջանին զենքի վաճառքն իրականացվում է Ռուսաստանի ղեկավարության որոշմամբ՝ հաշվի առնելով պարիտետը պահելու անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր նման որոշում կայացնելիս հաշվի է առնվում պարիտետը պահպանելու գործոնը: Բացի այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այն զենք է վաճառում նաեւ Հայաստանին», — ասել է նա: Բորդյուժան նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը, եթե Բաքվի կողմից համապատասխան դիմում լինի։ «Եթե Ադրբեջանը նման հարց բարձրազցնի, մենք կարող ենք իհարկե դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների մասնակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի», — ասել է նա:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …