Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը հրապարակել է աշխարհում մի երկրից մյուս երկիր փոխանցվող գումարների վիճակագրությունը: Աշխատանքային միգրանտների կողմից իրենց հայրենիք ուղարկված գումարային փոխանցումների ծավալով Ռուսաստանը հայտնվել է հետևյալ երկրների շարքում՝ Մեծ Բրտիանիա ($17,1 մլրդ), Գերմանիա($14 մլրդ), Ֆրանսիա($10,5 մլրդ), Իտալիա ($10,4 մլրդ) և Իսպանիա($9,6 մլրդ): Ռուսաստանից հոսող գումարային միջոցների հասցեատեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկիստանը և Ուկրաինան: Այս նշված երկրներ ուղարկվել է գումարային փոխանցումների ամբողջ ծավալի գրեթե կեսը: Տվյալները ներառել են այնպիսի համակարգերով կատարված փոփանցումներ, ինպիսիք են Contact, UNIStream, Western Union, Золотая Корона, ինչպես նաև փոստային փոխանցումներ: Նշվում է, որ 2014 թ. ընթացքում Ռուսաստանից ուղարկվել է մոտ $20,9 մլրդ., այսինքն 11,6%-ով ավելի քիչ, քան նախորդ տարի: Այսպես՝ 2014թ-ին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել $1,4 մլրդ., Ադրբեջան ՝ $1,2 մլրդ., Վրաստան ՝ $695 մլն., Ղազախստան՝ $479 մլն., Զրղզստան ՝ $2,025 մլրդ , Տաջիկիստան՝ $3,83 մլրդ. և Ուկրաինա ՝ $2,24 մլրդ.: Համաձայն վիճակագրության՝ 2014 թ. Ռուսաստանից ԱՊՀ երկրներ մուտք է գործել $18,5 մլրդ փոխանցումների տեսքով: Աշխատանքային միգրանտներին ընդունող հիմնակաան երկրներն են ԱՄՆ, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Միացյալ Արաբական Էմիրությունները: Իսկ գումարային փոխանցումների հիմնական հասցեատեր երկրներն են Հնդկաստանը, Չինաստանը, Ֆիլիպինները, Մեքսիկան ու Նիգերիան: 2014 թ. միայն հնդկացիները իրենց հայրենիք են ուղարկել $70 մլրդ.: Վերջին տվյալներով՝ աշխարոհւմ աշխատանքային միգրանտների թիվը այս տարի հասնում է 250 մլն-ի:
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …