Քիմ Քարդաշյանն ու Քայի Ուսեթը մտադիր է նկարահանել կենսագրական ֆիլմ իրենց կյանքի մասին: Երեք կինոընկերություն
Քարդաշյանն արդեն իսկ կատարել է թեկնածուների ընտրությունը:
“Ֆավորիտների” շարքում են “Խենթը” հեռուստասերիալի դերասանուհիներ Սոֆիա Վերգարան և Քրիստինա Հենդրիքսը: Երկու դերասանուհիներն էլ կարող են մարմնավորել աստղին` ելնելով նաև իրենց արտաքին տվյալներից: Անկախ այն հանգամանքից, թե ով կընտ
րվի որպես գլխավոր դերակատար, միևնույն է նրան անհրաժեշտ կլինի տքնաջան աշխատել իր այսպես կոչված “հինգերորդ կետի” վերափոխման ուղղությամբ` ամողջական կերպարի ստեղծման նպատակով: Ինչ վերաբերում է Քայնի Ուեսթին, ապա, համաձայն մամուլի հրապարակումների, նրան ֆիլմում կարող է մարմնավորել Թերենս Հոուարդը: Վերջերս մի հետաքրքիր նորություն է նաև տարածվել սոցիակայան ցանցերում այն մասին, որ Քարդաշյանի մոմե արձանը շուտով կհայտնվի Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում: The Huffington Post-ի հաղորդմամբ, Քարդաշյանի մոմե արձանը կպատկերվի բջջայինը ձեռքին, որի միջոցով այցելուները կկարողանան սելֆի անել 34-ամյա աստղի հետ: “Երբ մենք մտածում էինք, թե ինչ դիրքում է անհրաժեշտ պատկերել Քիմին, միանգամից հստակ դարձավ, որ նա պետք է լինի սելֆի անելիս”, — նշեց թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլերը` հավելելով, որ արձանի հետևի ֆոնը մշտապես փոփոխվելու է:
Смотрите также
Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին
Հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» և առանց ձգձգումների: Այս մասին Հայաստանի …