Հայաստանից 2015 թ ընթացքում ընդհանուր առմամբ արտահանվել է 392 տոննա բալ, որից 323 տոննան ՝ Ռուսաստան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 289 տոննա բալ, որից 255-ը նորից Ռուսաստան», — հայտարարել է նա: Ի պատասխան այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված, փոխնախարարն ասել է, որ արտահանման ծավալն ավելացել է առատ բերքատվության հետևանքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ արտահանողները ավելացնում են դեպի Ռուսաստան արտահանվող մթերքների ծավալը: Այս տարի բալի արտահանումը ավելացել է 100 տոննայով: Հիշեցնենք, որ համաձայն Մոսկվայի Առևտրի և ծառայությունների վարչության տվյալների՝ ռուսական և հայկական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015թ. ավելացնել մոսկովյան շուկաներ արտահանվող մրգի, բանջարեղենի, պահածոների, ձկնեղենի և պանրի ծավալները:
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …