Մոսկվայում հայկական մթերքները պակասել են — Rusarminfo
Понедельник , Ноябрь 20 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մոսկվայում հայկական մթերքները պակասել են

Մոսկվայում հայկական մթերքները պակասել են

Մի շարք հայ արտահանաողներ ստիպված են աշխատել առանց եկամուտի: Չնայած այս փաստին՝ նրանք շարունակում են արտահանումները ռուսաստանյան շուկան չկորցնելու համար: Այս մասին RUSARMINFO-ին հաղորդեց Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Ասոյանի խոսքերով՝ ռուբլու արժեզրկումը այն հիմնական պատճառն է, որը հանգեցրել է հայկական մթերքների թանկացմանը ռուսաստանյան շուկայում: «Մյուս կողմից Ռուսաստանի ու Հայաստանի միջև ապրանքափոխանակությունը զարգացման դրական դինամիկա ունի: Բանակցությունների արդյունքում ռուսական կողմը հանել է Ռուսաստան արտահանվող հայկական մսամթերքի արգելքը: Բացի դա, բավականին աճել է հայկական մրգի և բանջարեղենի արտահանումը ռուսաստանյան շուկա՝ հասնելով մեկ օրում 300-400 տոննայի: Եվ սա մեր հնարավորությունների առավելագույնը չէ, քանի որ բավականին բերքառատ տարի է սպասվում», — ասում է Կարեն Ասոյանը: Կարեն Ասոյանի կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը հայ արտադրողին հնարավորություն չտվեց լրացնել ռուսական շուկայում այն մթերքների բացակայությունը, որն առաջացել էր եվրոպական մթերքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող պատասխան պատժամիջոցների արդյունքում: «Հայաստանում արտադրվում է բարձրորակ պանիր, կաթնամթերք, սակայն ռուսական շուկայում այն կորցնում է մրցակցությունը ռուբլու արժեզրկման հետևանքով», — փոխանցեց նա: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թ. Հայաստանից միայն մոսկովյան շուկա արտահանվել է 65,9 հազար տոննա ապրանք, որի մեծ մասը բաժին է հասնում ալկոհոլային և ոչ ակլոհոլային ըմպելինքերին: Հիշեցնենք, որ Հայաստանի և Մոսկվայի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի 2015 թ. կավելացվի Հայաստանից Մոսկվա ներկրվող մրգի, բանջարեղենի, պահածոյացված ապրանքների, ձկնեղենի և պանրի քանակը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN