Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանյան զորավարժությունները՝ պատերազմի պրոֆիլակտիկա

Հայաստանյան զորավարժությունները՝ պատերազմի պրոֆիլակտիկա

Անկախ ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Լուչանինովը կարծում է, որ Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժությունները կապ չունեն քաղաքական գործընթացների հետ: «Ապրիլն ու մայիսը այն ամիսներն են, երբ ՌԴ զինված ուժերը զորավարժություններ և ստուգումներ են անցկացնում, դա նման է ուսանողների քննաշրջանի», — նշում է փորձագետը: Լուչանինովը նաև հիշեցնում է, որ խնդիր է դրված մինչև 2020 թվականը 70%-ով վերազինել ՌԴ զինված ուժերը: «Բնական է, առաջին հերթին վերազինում են Կովկասում տեղակայված ռազմաբազաները, որոնք առաջնային դիրքերում են», — ասաց նա:

Սակայն, հարկ է նշել, որ այս տարի ավելացել է Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների քանակը, բացի այդ արագ տեմպերով վերազինվում է Գյումրիի ռուսական ռազմաբազան: Պարզաբանումների համար «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ն դիմել է ռազմական փորձագետներին: «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն կարծում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան տարածաշրջանի կայունության ապահովման և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի դաշնակցի պաշտպանության գլխավոր բաղադրիչներից մեկն է:

«Հաշվի առնելով Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգները, իմ կարծիքով, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում զսպում է այդ ագրեսիվ հարևաններին՝ ապահովելով երկրի ազգային անվտանգությունը: Մենք առաջին հերթին Հայաստանի անվտանգությունն ենք ապահովում, մեզ համար դա գլխավոր առաջնահերթություններից մեկն է», — ասաց է Կորոտչենկոն: Խոսելով Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև զենքի առևտրի մասին, փորձագետը նշում է. «Ռուսաստանը չունի ռազմաբազա Ադրբեջանում, իսկ զենքի սահմանափակ մատակարարումը չի խախտում տարածաշրջանի հավասարակշռությունը այս հարցում»: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի վերազինումը պայմանավորված է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության ակտիվացման հետ: Այսօրվա դրությամբ, այդ կազմակերպությունը վերահսկում է Սիրիայի տարածքի 50% և Իրաքի՝ 40%: «Դա այդքան էլ հեռու չէ Հայաստանից, ընդամենը 300 կմ»,- նշեց Եվսեևը:

«Գյումրիի ռազմաբազան մեծ նշանակություն ունի, քանի որ այն միակ լուրջ ռուսական ռազմական միավորումն է Հարավային Կովկասում: Նշեմ, որ Ռուսաստանն այս պահին ունի բոլոր հնարավորությունները զինված ուժերը վերազինելու համար: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության ապակայունացման դեպքում Ռուսաստանը պետք է կանխարգելիչ գործիք ունենա Ադրբեջանի և Թուրքիայի համար», — եզրափակում է Եվսեևը: «Շատ հնաարավոր է, որ Ռուսաստանը իր նոր սպառազինությունները տեղակայում է Հայաստանի տարածքում, որպեսզի վերջինիս հարևանները հասկանան, որ Ռուսաստանը չի պատրաստվում ոչ մեկի հանձնել, այլ պաշտպանում է և պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները», — հավելեց փորձագետը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …