Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Էլեկտրաէներգիան թանկանում է, իսկ ախորժակը` բացվում ուտելու ժամանակ

Էլեկտրաէներգիան թանկանում է, իսկ ախորժակը` բացվում ուտելու ժամանակ

ՓԲԸ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, որը պատկանում է ռուսական «ИНТЕР РАО» ընկերությանը, մայիսի 8-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հայտում ընկերությունն առաջարկել է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել  17 դրամով: Ընկերության այս նախաձեռնությունը հանրային բացասական արձագանքի պատճառ  է դարձել: Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել էլեկրաէներգիայի սակագինը անփոփոխ թողնելու պահանջներով: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում տնտեսագետ, ՌԴ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի վերլուծական վարչության ղեկավար Ալեքսանդր Պասեչնիկը կարծիք է հայտնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում գնագոյացման գործընթացը տեղի է ունենում ներդրումային ծրագրի շրջանակներում: Այսինքն՝ ընկերությունը բարձրացնում է սակագինը ներդրումային ծրագրերը իրականացնելու համար: Ըստ տնտեսագետի ՝ պետության խնդիրը նման դեպքերում ընկերության ախորժակը զսպելն է: «Սակագնի բարձրացումը սովորական բիզնես գործընթաց է, որը ոչ պոպուլյար քայլ է համարվում: Այդ քայլին հազվադեպ են դիմում՝ փորձելով զսպել սակագնի բարձրացումը: Ռուսաստանում նույնպես իրավիճակը լուրջ է: Մեր մոտ սառեցված սակագներ են, բայց մոնոպոլիստ ընկերությունները պահանջում են սակագները բարձրացնել», — փոխանցել է  տնտեսագետը: Սակագները բարձրացնելու ավելի տրամաբանական հիմնավորում, ըստ տնտեսագետի, կարող է լինել ընկերության կրած վնասները: Նման դեպքերում սնանկացումից խուսափելու համար ընկերություննները բարձրացնում են սակագները և կրճատում ներդրումների ծավալները: ՌԴ նախագահին կից գործող Ռուսական ժողովրդական տնտեսության ու պետական ծառայության Ակադեմիայի Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի դեկան Սերգեյ Քալենջյանը «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում նշեց, որ ավելի տրամաբանական կլիներ նախ պարզել, թե ինչու է առաջացել սակագնի բարձրացման անհրաժեշտություն: Նրա կարծիքով՝ պետությունը և հասարակությունը կարող են վերահսկել այդ ընկերությունների գործունեությունը, իսկ այն, որ այդ ընկերությունները պատկանում են Ռուսաստանին ոչ մի նշանակություն չունի: Նրանք պարտավոր են լինել մրցակցային դաշտում և չեն կարող վաճառել իրենց ծառայությունը երկնային գներով: «Մենաշնորհ ընկերությունները, որոնք սակագների բարձրացմամբ պարբերաբար ճնշում են գործադրում հասարակության վրա, Ռուսաստանի ու Հայաստանի ընդհանուր գլխացավն են: Նրանք չեն զբաղվում կառավարման բարելավմամբ, նոր տեխնոլոգիաներ չեն կիրառում, և շուկայում մրցակցություն չի ձևավորվում: Սրա հետևանքով մենաշնորհ ընկերությունները բոլոր խնդիրները գցում են սպառողների վրա: Նման գործելավոճը սովորական է համարվում այդ ընկերությունների համար»: Տնտեսագետի կարծիքով՝ չի կարելի պետական քաղաքականությունը կապել այս ընկերությունների գործելավոճի հետ: Սակայն, եթե բիզնեսի մակարդակով չի հաջողվում լուծել գնագոյացման խնդիրը, ապա բանակցությունները պետք է սկսվեն պետական մակարդակով, որտեղ Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կարող են լուծել ծագած խնդիրները: Խոսելով մենաշնորհների ՝ այս դեպքում “Интер РАО”-ի դուստր ընկերության մասին, փորձագենտերը նշում են, որ գնագոյացման հետ կապված խնդիրները անհրաժեշտության դեպքում կարող են լուծվել պետության միջամտությամբ, եթե, իհարկե, վերջինս հետաքրքված է այդ խնդրի լուծմամբ: Նրանց համոզմամբ՝ դրա համար պետությունը ունի բավականաչափ քանակությամբ ռեսուրսներ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …