Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները կստանան սոցիալական նպաստներ

Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները կստանան սոցիալական նպաստներ

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ՀՀ քաղաացիների համար պարզեցվել  ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալելու գործընթացը, որին զուգահեռ, ՀՀ քաղաքացիները, ովքեր օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են ՌԴ տարածքում, պետք է նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգում ընգրկվեն: Սա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել ռուսական սոցիալական ապահովագրության համակարգով ընձեռնված արտոնություններից և ստանալ համապատասխան վճարումներ: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, ով զբաղվում է նաև միգրացիոն հարցերով, պարզաբանեց, որ 2015թ սկզբից ՀՀ քաղաքացիներին օրինական կերպով վճարվում է նպաստ այսպես կոչված “հիվանդության թերթիկ”-ի հիման վրա, “դեկրետ” գնալու դեպքում, ինչպես նաև հատուկ նպաստ ՌԴ տարածքում թաղման ծախսերը հոգալու hամար: «Որպեսզի աշխատանքային հարաբերությունները ստանան օրինական, իրավաբանորեն կարգավորվող բնույթ, հարկավոր է պահապանել որոշ փաստաթղթային նորմեր, որոնք պետք է արձանագրված լինեն աշխատանքային պայմանագրում: Խոսքը սոցիալական երաշխիքների՝ մասնավորապես աշտատողի սոցիալական և բժշկական ապահովագրության մասին է», — ասաց Կիրակոսյանը. Նա նաև նշեց, որ երբ ՀՀ քաղաքացին ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն է ծավալում և ունի սոցիալական և բժշկական ապահովագրության պոլիս, ապա նա պարտավոր է գործատուին ներկայացնել այդ փասթաթղթերը: Իսկ ապահովագրական պոլիսի բացակայության դեպքում, գործատուն ինքն է պարտավորվում ձևակերպել անհրաժեշտ փասթաթղթերը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի տարածքում գտնվող հայ աշխատանքային միգրանտների համար 2015 թվականի հունվարի 1-ից նոր պայմաններ են գործում, համաձայն որոնց, աշխատանքի անցնելու համար այսուհետեւ անհրաժեշտ չէ ունենալ աշխատանքի թույլտվություն կամ էլ արտոնագիր: ՀՀ քաղաքացին աշխատանքային գործունեություն է ծավալում Ռուսաստանի դաշնության տարածքում  ՌԴ քաղաքացու հետ հավասար պայմաններում: Ռուբեն Կիրակոսյանը նաեւ նշեց է, որ Ռուսաստանում աշխատանքի անցնելու համար ՀՀ քաղաքացուն այժմ անհրաժեշտ է պետք է երկու փաստաթուղթ՝ անձնագիր եւ միգրացիոն քարտ, վերջինում որպես ՌԴ ժամանելու նպատակ անհրաժեշտ է նշել աշխատանքը: ՌԴ սահմանը հատելուց հետո ՀՀ քաղաքացին պարտավոր է աշխատանքի անցնել և պաշտոնապես գրանցվել երեք ամիսների ընթացում, հակառակ դեպքում՝ միգրացիոն քարտը անվավեր է ճանաչվում: Փաստաբանը նաեւ նշում է, որ եթե գործատուն չի ցանկանում պաշտոպապես գրանցել ՀՀ քաղաքացուն, նա կարող է դիմել Աշխատանքային տեսչություն, դատախազություն, դատարան և, իհարկե, փաստաբանների օգնությանը: ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տրամադրած տվյալներով, 2015 առաջին առեամսյակի ընթացքում Ռուսաստանի տարածքում գտնվել է շուրջ 517 հազար ՀՀ քաղաքացի, միգրացիոն գրանցում ունեն շուրջ 208 հազարը և շուրջ 172 հազար ՀՀ քաղաքացի ունի ժամանակավոր կացության ու բնակության թույլտվություն:    

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …