Յուրա Մովսիսյանը հնարավոր է վերադառնա MLS — Rusarminfo
Понедельник , 13 июля 2026
amru
Главная / Без рубрики / Յուրա Մովսիսյանը հնարավոր է վերադառնա MLS

Յուրա Մովսիսյանը հնարավոր է վերադառնա MLS

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մքքեյբը տեղեկացրել է, որ ֆուտբոլիստը մտածում է շարունակել իր կարիերան ԱՄՆ-ում: Այս մասին գրում է «Спорт Экспресс»-ը: «Յուրային շատ է հետաքրքրում MLS վերադառնալու տարբերակը: նա կարիերան կարող է շարունակել մի քանի թիմերում: Չի բացառվում, որ դա կարող է լինել «Ռեալ Սոլթ Լեյքը» կամ էլ ԱՄՆ ֆուտբոլի առաջնության մեկ այլ թիմ: Մենք պատրաստ ենք բանակցել, առաջին հերթին պետք է լուծել բոլոր հարցերը ներկայիս ակումբի հետ», — ասել է նա: Մովսիսյանի գործակալը նշել է, որ ֆուտբոլիստի համար շատ կարևոր է իր ընտանիքը և երեխաները, ովքեր հիմա բնակվում են Կալիֆորնիայում: «Կարծում եմ, Մովսիսյանը կցանկանար ԱՄՆ վերադռնալ, սակայն սպասենք իրադարձությունների զարգացմանը», — ասել է Պատրիկ Մքքեյբը:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …