Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / «Տաշիրը» մտադիր չէ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը

«Տաշիրը» մտադիր չէ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը

«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան

Օրերս ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, համաձայն որի «Տաշիր գրուպը» մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը» և հենց այդ պատճառով է թանկացվում էլեկտրաէներգիայի սակագինը: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է այդ լուրերը:

Իր հայտարարության մեջ պատգամավորը նշել է, թե տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում՝ նման երևույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» և Սամվել Կարապետյանի անվան հետ: Կարեն կարապետյանը նշել է, որ թե՛ «Տաշիր գրուպի», թե՛ Կարապետյանների ընտանիքի համար անցանկալի է սակագների բարձրացումը, քանի որ առանց այդ էլ երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, առավել ևս այն չափով, որքան ներկայացված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկված հայտում:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյան

«Մենք ևս ՀԷՑ-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում ենք բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը: Այնպես որ,  ՀԷՑ գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող», — ասել է Կարապետյանը: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 17 դրամով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …