Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունն աճում է — Rusarminfo
Понедельник , 13 июля 2026
amru
Главная / Без рубрики / Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունն աճում է

Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունն աճում է

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում նվազել է Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ հետաքրքրվածությունը, սակայն պատերազմի հավանականությունն ավելացել է: Փորձագետի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ այս պահին ճակատային գծում լարվածության սրացում է նկատվում։ Բացի այդ ընդլայնված սադրանքների փորձերը կարող են բերել ԼՂ–ի տարածքում իրադարձությունների զարգացմանը և զինված հակամարտությանը: «Փոխվել է ռազմական գործողությունների իրականացման մարտավարությունը, այն դարձել է ավելի դիվերսիոն։ Ի հայտ են եկել սպառազինությունների նոր նմուշներ», — ասել է նա:

Եվսեևը հավելել է, որ Ադրբեջանը արհեստականորեն սրում է իրավիճակը։ Դրա համար մի քանի պատճառ կա։ Ադրբեջանի ղեկավարությանը թվում է, թե իր ռեսուրսները կարող են չբավարարել, քանի որ նավթի գինն իջել է։ Բացի այդ` Ադրբեջանը սկսել է նկատել, որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում նվազել է ԼՂ–ի խնդրի նկատմամբ հետաքրքրվածությունը:

   

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …