Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / ԱՄՆ կօգնեն Հայաստանին կարգավորել հարևանների հետ հարաբերությունները

ԱՄՆ կօգնեն Հայաստանին կարգավորել հարևանների հետ հարաբերությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում երկու երկրներն «Առեւտրի եւ ներդրումների» մասին շրջանակային համաձայնագիր կստորագրեն: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ, որը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանն ասել է, որ երկկողմանի համաձայնագիրը ANCA-ի կարեւոր առաջնահերթություններից մեկն է: Խաչիկյանն իր խոսքում նշել է պայմանագրի կարևորագույն օգուտները, դրանց թվում են. տարածաշրջանային հարցերում առեւտրի ոլորտի աջակցությունը, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների պայմաններում: Երկու կողմերի համար կարևոր է նաև ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի, ԱՄՆ Առևտրի և տնտեսական գործակալության ծրագրերի արդյունավետության քննարկումը: «Նոր պայմանագիրը խթան կհանդիսանա Սփյուռքից եկող ներդրումների, ամերիկյան առևտրային GSP համակարգից օգտվելու ընդլայնման համար, որում ներառված է նաև Հայաստանը», — ասել է  Խաչիկյանը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …