Պեսկով. Էրդողանի խոսքերը չեն անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա — Rusarminfo
Понедельник , 13 июля 2026
amru
Главная / Без рубрики / Պեսկով. Էրդողանի խոսքերը չեն անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա

Պեսկով. Էրդողանի խոսքերը չեն անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա

ՌԴ նախագահի մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքի մասին, որը հետևել էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի խոսքերին: Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Էրդողանի արձագանքը չի անդրադառնա Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: «Մենք արդեն ասել ենք, որ երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացումն առաջնահերթ է մեզ համար: Այս պարագայում մենք հույսով ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հարաբերությունները կշարունակեն աստիճանաբար զարգանալ», — ասել է Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, թե դժգոհ է Ռուսաստանի նախագահի ապրիլի 24-ին Հայաստան կատարած այցից:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …