Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Պուտին. Բաքվում ԱՄՆ հատուկ ծառայություններն ուղիղ շփումներ են ունեցել ահաբեկիչների հետ

Պուտին. Բաքվում ԱՄՆ հատուկ ծառայություններն ուղիղ շփումներ են ունեցել ահաբեկիչների հետ

ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը պատմել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություներն արձանագրել են Ադրբեջանում ԱՄՆ հատուկ ծառայության ներկայացուցիչների ուղիղ շփումը Հյուսիսային Կովկասի ահաբեկիչների հետ: «Մի անգամ մեր հատուկ ծառայությունները ֆիքսել են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչների և Ադրբեջանում ԱՄՆ հատուկ ծառայության ներկայացուցիչների ուղիղ շփումը: Այնտեղ իրոք օգնում էին նույնիսկ տրանսպորտի հարցում», — Վլադիմիր Սոլովյովի «Президент» ֆիլմում ասել է Պուտինը: Նա նշել է, որ չի կարելի ահաբեկիչներին օգտագործել քաղաքական կամ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար: «Երբեք, ոչ մի դեպքում և ոչ մի տեղ: Քաղաքական կամ էլ աշխարհաքաղաքական կարճաժամկետ խնդիրների լուծման համար անգամ չի կարելի փորձ կատարել օգտագործել ահաբեկիչներին: Քանի որ գիտենք, եթե նրանց աջակցեն, ապա նրանք գլուխ կբարձրացնեն և կհարվածեն հենց իրենց ձեռք մեկնողներին», — հայտարարել է Պուտինը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …