Իսրայելը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը — Rusarminfo
Вторник , 14 июля 2026
amru
Главная / Без рубрики / Իսրայելը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը դարձել է առաջին զանգվածային սպանության զոհը: Սակայն, իր խոսքում նախագահը չի օգտագործել ցեղասպանություն եզրը:

«Մենք մեղավորներ չենք փնտրում, այլ մեր համերաշխությունն ենք հայտնում սպանդի զոհերին: Հոլոքոստից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչումը հրեաների թե՛ մարդկային, թե՛ բարոյական պարտավորությունն է», — ասել է նախագահը:

Նախագահի հայտարարությունից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն իր հիասթափությունն է հայտնել Իսրայելի կողմից հայերի սպանդը որպես ցեղասպանություն չճանաչելու առնչությամբ:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …