Նալբանդյան. Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակասում նրա անդամակցությանը ԵՏՄ-ին — Rusarminfo
Пятница , Ноябрь 24 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Նալբանդյան. Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակասում նրա անդամակցությանը ԵՏՄ-ին

Նալբանդյան. Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակասում նրա անդամակցությանը ԵՏՄ-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակասում երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին: Անդրադառնոլվ Ռիգայում մայիսի 21-22 կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին՝ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և ԵՄ-ն համատեղ համաձայնագիր են ընդունել, որում նշվում է, որ կողմերը կշարունակեն համագործակցել այն բոլոր ուղղություններով, որոնք չեն հակասում Երևանի պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: «Ես վստահ եմ, որ այդ դիրքորոշումը մենք ևս մեկ անգամ կհաստատենք մայիսին Ռիգայում կայանալիք գագաթաժողովին», — ասել է Նալբանդյանը: Իր հերթին Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը նշել է, որ «ԵՄ-ի հետ կնքած պայմանագրերը չեն պարտավորեցնում Հայաստանին չհամագործակցել և պայմանագրեր չկնքել ՌԴ-ի կամ ասիական երկրների հետ»: Հիշեցնենք, որ «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առեւտրի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Կնոբելն ասել էր, որ Հայաստանին ավելի ձեռնտու է ԵՄ-ի հետ ասոցացումը ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու պահպանմամբ: «Եթե հաշվի առնենք, որ Եվրոպական միության տարբեր կառույցներն ավելի լավ են գործում, քան Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կառույցները, ապա կարող ենք եզրակացնել, որ երկարաժամկետ հեռանկարի պարագայում Հայաստանին ավելի ձեռնտու է ԵՄ-ի հետ ասոցացումը ԱՊՀ-ի շրջանակում  ազատ առեւտրի գոտու պահպանմամբ», — հայտարարել էր փորձագետը: http://www.youtube.com/watch?v=QHQZFDTDzBQ

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …