Կրեմլի մամլո-ծառայություն: Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կայցելի Երևան — Rusarminfo
Понедельник , 13 июля 2026
amru
Главная / Без рубрики / Կրեմլի մամլո-ծառայություն: Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կայցելի Երևան

Կրեմլի մամլո-ծառայություն: Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կայցելի Երևան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ծառայությունն հաղորդում է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երեւան Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար: Հայաստան այցելության շրջանակում տեղի կունենա երկկողմ հանդիպում, որի ընթացքում Վ. Պուտինն ու Ս. Սարգսյանը կքննարկեն երկու երկրների հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր: Նախատեսվում է նաև քննարկում ինտեգրացիոն միություններում փոխհամագործակցության, տարածաշրջանային ու միջազգային հարցերին վերաբերող թեմաների շուրջ: Վլադիմիր Պուտինը Երևան այցի շրջանակներում կհանդիպի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և մի շարք այլ հարցեր:.

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …