«Ապրիլի 24-ին մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Կարծում եմ, անհրաժեշտ է ընդունել , բոլոր քրիստոնյաների՝ հայերի, ռուսների և հույների դեմ իրականացված ցեղասպանության հիշատակին նվիրված միջազգային ակտ: Հայոց Ցեղասպանությունը մարդկության պատմության առաջին ցեղասպանությունն է: Այսօր Մերձավոր Արևելքում շարունակում են ոչնչացնել քրիստոնեական եկեղեցիներ, շարունակվում է սլավոնական ժողովուրդների դեմ ցեղասպանությունը, հիմա այդ ամենը մենք տեսնում ենք Ուկրաինայում», — ասաց Վլադիմիր Ժիրինովսկին: ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով, Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործում, այդ թվում նաև Թուրքիայի կողմից, իրենց դրական դերը կունենան միջազգային իրավական ակտերը: «Մենք պետք է հասնենք նրան, որ ճանաչվի 1914 թվականին ավստրիացիների կողմից ռուսների դեմ իրականացված ցեղասպանությունը, և այսօր այն տեղի է ունենում Դոնբասում, Լուգանսկում, Ուկրաինայում: Ցեղասպանության ճանաչման հարցում մենք ևս մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ազգին», — եզրափակեց Վլադիմիր Ժիրինովսկին: http://www.youtube.com/watch?v=koCim8gEEiM&feature=youtu.be
Главная / Без рубрики / Վ. Ժիրինովսկի. Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը մեր միասնական նպատակն է
Смотрите также
Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»
On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …