«Զինված ուժերն օգտագործելու համար հիմքեր չկան: Մոսկվան կանի ամեն ինչ զինված հակամարտությունը կանխելու համար: Ծայրահեղ դեպքում Ղարաբաղում կամ այլ տարածքում կարող ենք խաղաղապահ ուժեր տեղակայել», — ասաց Վլադիմիր Ժիրինովսկին: Ընդ որում, նա նշեց, որ նման որոշում կարող է ընդունվել միայն Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքում: ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով, օրինակով ինչ-որ մեկը կարող է պատերազմ հրահրել ինչպես Վրաստանի և Աբխազիայի դեպքում, սակայն կարծում է, որ հակամարտությունը ռազմական միջոցներով կարգավորելու անհրաժեշտություն չի լինի: «Ռազմական միջոցներով ոչինչ չի լուծվում: Երկար տարիներ մենք բոլորս նույն պետության կազմում էինք, շփման մեծ փորձ ունենք: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով», — եզրափակեց Վլադիմիր Ժիրինովսկին: http://www.youtube.com/watch?v=x53DKTKpxfY&feature=youtu.be
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …