Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանի ԱԳՆ. Անկարան և միջազգային հանրությունը տարբեր լեզուներով են խոսում

Հայաստանի ԱԳՆ. Անկարան և միջազգային հանրությունը տարբեր լեզուներով են խոսում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Հայոց Ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության վերաբերյալ Անկարայի արձագանքին: «Եթե Թուրքիան համաձայն չէ Հռոմի Պապի կարծիքի հետ, համաձայն չէ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե միջազգային հանրության։ Դա նշանակում է, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով», — ասել է նախարարը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք մեծ ողբերգություն` Հայոց Ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Դրանից հետո Անկարան հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: «Հռոմի Պապը, առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով, իր իմաստուն խոսքն ասաց: Նա հայտարարեց, որ ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում», — եզրափակել է Նալբանդյանը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …