Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել 4 հայերի մահվան գործով

ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել 4 հայերի մահվան գործով

www.skyscrapercity.com
28-ամյա աշղեկի նկատմամբ քրեական գործ  է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 216 հոդվածով՝ «Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որի հետեւանքով զոհվել է երկու կամ ավելի անձ»: Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 28-ին Կրասնոդարի մարզի Կարսունսկի շրջանի Սորմովսկայա փողոցում կառուցվող 16-հարկանի շենքի   13-րդ հարկից կախովի վերելակ է ընկել, ինչի պատճառով վերելակի վրա գտնվող չորս աշխատողները տեղում մահացել են, իսկ մեկը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում Կրասնոդարի մարզի Քննչական Հանձնաժողովի Քննչական Վարչության ղեկավարի օգնականի պաշտոնակատար Իվետտա Աղայանը հաղորդեց, որ  չորս զոհերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իսկ աշխղեկը՝ ում մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քաղաքացի: Ըստ Կրասնոդարի մարզի ՔՀ-ի տրամադրած տեկեկատվության՝  աշղեկը առանց հրահանգավորման անցկացման եւ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման թույլ է տվել շինարարներին իրականացնել աղյուսների բեռնման եւ բեռնաթափման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների իրականացման պատասխանատու անձի անփութությունը ողբերգության պատճառ է դարձել. շինարարները բեռի հետ միասին գտնվել են կախովի վերելակի վրա, երբ դեռ չպարզված պատճառով կախովի վերելակի փոկերը պոկվել են, ինչի հետևանքով  այն ընկել է 13-րդ հարկից: —  Շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության կանոնների խախտման հետեւանքով 53-ից — 60 տարեկան չորս անձ տեղում մահացել է: 5-րդ տուժողը՝ 18-ամյա շինարարը, տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և գտնվում է մինչ օրս, — փոխանցեց Ի.Աղայանը: Եթե 28-ամյա աշղեկի աշխատանքային պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի փաստը ապացուցվի, ապա նրան սպառնում է ազատազրկում մինչեւ յոթ տարի ժամկետով պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքով:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …