Суббота , 25 марта 2023
amru
Главная / Без рубрики / Ա. Կնոբել. Հայաստանին ավելի ձեռնտու է ԵՄ-ի հետ ասոցացումը ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու պահպանմամբ:

Ա. Կնոբել. Հայաստանին ավելի ձեռնտու է ԵՄ-ի հետ ասոցացումը ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու պահպանմամբ:

Ալեքսանդր Կնոբել
Ալեքսանդր Կնոբել — Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առեւտրի լաբորատորիայի ղեկավար: Հայաստանը պետք է զարգացնի իր առեւտրային հարաբերություններն ինչպե՛ս Եվրամիության, այնպե՛ս էլ Եվրասիական միության հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրությանը Եվրոպական եւ Եվրասիական միությունների միջեւ, ապա ես վստահ եմ, որ այս հարցում կարեւոր դեր են խաղացել մեզ համար անտեսանելի քաղաքական մոտիվները: Չի բացառվում, որ Հայաստանին անվտանգության երաշխիքներ են առաջարկել, եւ դա ազդեցություն է ունեցել այդ ընտրության հարցում:

Եթե հաշվի առնենք, որ Եվրոպական միության տարբեր կառույցներն ավելի լավ են գործում, քան Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կառույցները, ապա կարող ենք եզրակացնել, որ երկարաժամկետ հեռանկարի պարագայում Հայաստանին ավելի ձեռնտու է ԵՄ-ի հետ ասոցացումը ԱՊՀ-ի շրջանակում  ազատ առեւտրի գոտու պահպանմամբ:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …