Դերասան Գուրամ Բաբլիշվիլի: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են օգնել, պետք է համախմբվեն, որպեսզի փրկեն Վարդանին: Վարդանը հիանալի մարդ է, բարի, գթասիրտ, հավատարիմ: Նա պետք է ապրի և կապրի: Հիմա նրա ճանապարհին փոս է առաջացել, այդ պատճառով էլ նա մի քիչ կանգ է առել: Եկեք միասնաբար դուրս բերենք նրան այդ փոսից և նա կշարունակի իր ճանապարհը: Վարդան Զիլֆուգարյանը կինօպերատոր է: Կարիերան սկսել է հայկական հեռուստատեսությունում: 2006 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատում է «Մոսֆիլմում»: Վարդանի բազմաթիվ աշխատանքերից են «Пилот международных авиалиний», «Вы заказывали убийство?», «Любовь», «Крестный», «Умник», «Саша + Даша» ֆիլմերը: Վերջերս Վարդանի մոտ հայտնաբերվել է արյան սուր լեյկոզ: Նա արդեն անցել է բուժման առաջին փուլը: Առջևում ողնուղեղի փոխպատվաստման բարդ վիրահատությունն է: Օգնելու ցանկությունը կարող էք իրականացնել հետևյալ հաշվեհամարներով: 
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …